Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզի բնակիչը կալանավորվել է՝ շուրջ 850 գրամ քաշով «Մարիխուանա» և մի քանի տեսակի սինթետիկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

Նոյեմբեր 05,2024 18:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ քրեաիրավական պայքարը լայն թափով շարունակվում է։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ԹԴՊ բաժնից ստացված տեղեկությունների հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ։

Քրեական վարույթի շրջանակներում հիշյալ անձի բնակության վայրում՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող տանն ու դրան օժանդակ շինություններում, կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել են տարբեր փաթեթներ, ծխախոտի տուփեր, պոլիէթիլենային, զիպ փականով պոլիէթիլենային տոպրակներ, օծանելիքի տուփ, թղթե պահատուփ՝ դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածների պարունակություններով, պոլիէթիլենային տոպրակ, տարբեր փաթեթներ` բյուրեղանման, փոշենման և գորշ փոշենման զանգվածներով, 4 հատ փոքր շիշ` «մետադոնային լուծույթ» գրառումներով, «B8» գրառմամբ 1,5 հատ դեղահաբեր, հոգեմետ դեղահաբեր, էլեկտրական կշեռք։ Կոտայքի մարզի բնակչի կողմից շահագործված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 3 փաթեթ` դեղնականաչավուն զանգվածների պարունակություններով:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ՝ հայտնաբերված զանգվածների բնույթը, հստակ քաշը պարզելու նպատակով: «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված գրության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված զանգվածների մի մասը «Մարիխուանա» տեսակի, իսկ մի մասը՝ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ են:

Բացի այդ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ ԹՂՊ բաժնի աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ 2024թ․ հոկտեմբերի 30–ին՝ ժամը 13:15-ին,  Երևանի Թևոսյան փողոցից ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է երկու քաղաքացի։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 3.39 գրամ քաշով դեղնականաչավուն կանեփանման «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածով 2 փաթեթ, իսկ մյուսի մոտ՝ 1 հատ մոխրացված հետքերով կաթուցիչ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում խուզարկություն է կատարվել հիշյալ անձանցից մեկի կողմից վարած «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայում, որի ժամանակ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված: Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հիշյալ զանգվածը նշված անձը ձեռք է բերել Կոտայքի մարզի վերոնշյալ բնակչից։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կոտայքի մարզի բնակչի նկատմամբ նախաձեռնվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930