Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա քչերն են հիշում, որ 2018թ.-ի մայիսի սկզբին Նիկոլը հրապարակում խոստացավ Արցախը վերամիավորել Հայաստանին. Նաիրա Զոհրաբյան

Նոյեմբեր 05,2024 17:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպե՞ս հանձնվեց Արցախը

Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, հայոց պատմության հաջորդ դասագրքերում մեր երեխաները կկարդան, որ Արցախը հանձնեցին 12 հազար դասալիքները, մշտական մեղավոր պեչատված նախկինները, Վանեցյանը, սպիտակ Նիվան, Լի Խարվին, չի բացառվում նաեւ՝ Լենոնի վրա կրակած Մարկ Չեպմենը։

Իսկ իրականում՝ ինչպե՞ս հանձնվեց Արցախը։

Հիմա քչերն են հիշում, որ հեղափոխական էքստազի օրերին, 2018թ.-ի մայիսի սկզբին, Նիկոլը ոչ միայն Արցախը չէր համարում Ադրբեջան, այլ նաեւ հենց էդ օրերին հրապարակում խոստացավ Արցախը վերամիավորել Հայաստանին։

Ու այս հայտարարությանը հետեւեց հրապարակի մի քսան րոպեանոց բուռն օվացիան։ Իսկ արդեն 2018-ի մայիսի 5-ի իր պատմական ելույթում Նիկոլը հայտարարեց՝ «Սիրելի արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում տեղի ունեցած սիրո եւ համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որեւէ վտանգ չի պարունակում, այլեւ նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի և Արցախի պետականության համար»։ Ключевое слово՝ Արցախի պետականություն։ Եւ սա ասել է այն նույն անձը, ով մեկ տարի առաջ Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջան։

Անցնենք առաջ։ Նույն օրը, նույն ելույթում, Նիկոլը հայտարարեց՝ «Հայկական հեղափոխության արդյունքն ի վերջո լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը։ Այսօր, առավել քան երբեւէ, մենք մոտ ենք այդ նպատակի իրագործմանը»։ Թե ո՞ւր էր էդ ժամանակ Ալմաթիի հռչակագիրը, որով Արցախը հանձնված էր դեռ 91-ին՝ հեղափոխական բուրեվեստնիկները լռում են։

Այս պատմական ելույթից հետո, երբ բոլորիս թվաց, թե Արցախի միջազգային ճանաչմանը чуть ли не ժամեր են մնացել, Նիկոլը գնաց Ստեփանակերտ, էն Ստեփանակերտը, որը 72 ժամում հանձնվեց թուրքին, ու այ հենց էդ նույն Ստեփանակերտում հատարարեց, որ  Արցախը Հայաստան է ու վերջ, եւ մի հատ էլ սպառնաց Ալիեւին, ասելով՝ «Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։ Ու էլի՝ ոչ մի խոսք Ալմաթիի հռչակագրի մասին, որով, ըստ Նիկոլի, նախկինները դեռ 1991-ին էին հանձնել Արցախը։

Ահա այսպես, հետեւողական ու նպատակասլաց, Նիկոլը մոտեցրեց Արցախի անկումը։

Հետո արդեն՝ սեփական կետից բանակցություններն էին, «ոչ մի բան էլ չենք բանակցում», «ինչ ուզում եմ՝ էն էլ բանակցում եմ», մադրիդյան սկզբունքները ինչ-որ մի հյուրանոցի պիվնոյում մյունխենյանով փոխելու անկանոն քայլերն ու հայտարարությունները, որոնք վերջնականապես փակեցին կապկանն ու բացեցին պատերազմի դուռը։

Հայրենադավության, պերմանենտ կապիտուլյացիաների ու հող հանձնելու դուռը, որը դեռ լայն բացված է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930