Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերի էթնիկ զտման մեջ մեղավոր Ադրբեջան չեմ մեկնի». էկոակտիվիստ Գրետա Թունբերգ

Նոյեմբեր 05,2024 16:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայերի էթնիկ զտման մեջ մեղավոր» Ադրբեջան էկոակտիվիստ Գրետա Թունբերգը չի մեկնի. հայտնում է «Ազատություն»-ը: Թույլ տալ նավթային ռեժիմին անցկացնել կլիմայական համաժողով, ըստ էկոակտիվիստի, «կեղծավորություն» է թե՛ Ադրբեջանի բնակիչների, թե՛ հայերի հանդեպ, թե՛ կլիմայի հանդեպ:

Գրետա Թունբերգն այժմ Վրաստանում է: Blankspot-ի հետ հարցազրույցում Թունբերգը կիսվել է իր պլաններով. նա ծրագրում է մնալ Վրաստանում մինչև COP29-ի սկիզբը, հետո Հայաստան մեկնել։

Blankspot-ը հիշեցնում է՝ անցած տարվա գարնանը Գրետա Թունբերգին սատարող հայտարարություն էր արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, երբ էկոակտիվիստը ցույցից հետո ձերբակալվել էր հոլանդական ոստիկանության կողմից: Ադրբեջանն ընդգծել էր COP29-ի ընթացքում կլիմայի ակտիվիստներին ազատ ցույց անելու հնարավորություն տալու կարևորությունը:

«Աբսուրդ է, որ ավտորիտար ռեժիմն ինձ օգտագործում է որպես պատրվակ՝ արդարացնելու մարդու իրավունքների իր խախտումները, (հայ) ռազմագերիներին, այլախոհներին պատանդ վերցնելը, իսկ հետո համերաշխություն է հայտնում ինձ հետ՝ ցույցի հետևանքով կալանքի տակ գտնվելու համար»,- նշել է էկոակտիվիստը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930