Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրային ոլորտում իրականացվելիք` «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագիրն ամենախոշորն է. Գնել Սանոսյան

Նոյեմբեր 05,2024 17:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` նոյեմբերի 5-ի համատեղ նիստում Կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են շրջակա միջավայրի, գյուղատնտեսության, ջրային ու տարածքային կառավարման ոլորտներում հաջորդ տարի իրականացվելիք ծրագրերը:

Շրջակա միջավայրի նախարարությանը 2025 թվականի պետբյուջեով նախատեսվում է հատկացնել շուրջ 3,7 մլրդ դրամով ավելի գումար, քան 2024 թվականին: Ավելացումը պայմանավորված է Էկոպարեկային ծառայության կայացման գործընթացով եւ ազդակիր համայնքներում բնապահպանական սուբվենցիոն ծրագրերի աճով:

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի խոսքով գերատեսչությունը 2025 թվականին կիրականացնի 6 ծրագիր` 23 միջոցառմամբ:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ջրի կորուստներին, անտառվերականգնման աշխատանքներին ու տեսախցիկներով ապօրինի անտառահատումների վերահսկմանը, սողանքների կանխարգելմանը, գետերի հուների մաքրմանը, բնության հուշարձանների պահպանությանը եւ այլն:

2025 թվականի պետական բյուջեով Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվելիք միջոցների մեծ մասը կուղղվի գյուղատնտեսության ոլորտին: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

Նախարարի տեղեկացմամբ գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում է 5 ծրագրերի շրջանակում իրականացնել 35 միջոցառում` 43 մլրդ դրամ բյուջեով:

Զեկուցողն անդրադարձել է անասնաբույժների համար վերապատրաստման ծրագրերի իրականացմանը, սպանդանոցային ենթակառուցվածքների կարողություններին, գարնանացանի ու աշնանացանի աշխատանքների իրականացմանը, գյուղատնտեսական ապրանքների արտահանման դիվերսիֆիկացմանը, հակակարկտային կայանների արդյունավետությանը, կրծողների դեմ պայքարի միջոցառումներին, նոր պղնձաձուլարանի կառուցմանն առնչվող պատգամավորների հարցադրումներին:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով իր ղեկավարած գերատեսչությունը 2025 թվականին կիրականացնի 113 միջոցառմամբ 20 ծրագիր` ծախսելով 356,3 մլրդ դրամ:

Ներկայացնելով ոլորտային բաշխվածությունը` նախարարը նշել է, որ տրանսպորտի բնագավառին կուղղվի 98 մլրդ դրամ, էներգետիկայի ոլորտին` 74 մլրդ դրամ, ջրային ոլորտին` 42,2 մլրդ դրամ, տարածքային կառավարման ոլորտին` 154,6 մլրդ դրամ:

Զեկուցողն ընդգծել է, որ ջրային ոլորտում իրականացվելիք` «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագիրն ամենախոշորն է:

Գնել Սանոսյանի տեղեկացմամբ այս տարի եւս ոռոգման ծառայություններ մատուցող կազմակերպություններին նախատեսված է տրամադրել 7 մլրդ դրամ սուբսիդավորում: Արդյունքում` 15 ջրօգտագործողներ կապահովեն մոտ 92 հազար հա տարածքի ոռոգումը: Տավուշի եւ Ապարանի ջրամբարներում նախատեսվում է իրականացնել վերականգնման ու վերազինման աշխատանքներ:

Նախարարը խոսել է նաեւ տարածքային կառավարման ոլորտում իրականացվելիք ծրագրերի մասին:

Գնել Սանոսյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման առաջնահերթությանը, ոռոգման համակարգի մաշվածությանն ու ջրի կորուստներին, Հրազդանի աղբավայրի գործարկմանը, որոշ բնակավայրերում ճանապարհաշինությանը եւ այլն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930