Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նման կարիք չկա, չի էլ եղել․ Գնել Սանոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին «մասսովկաներ» ապահովելու առիթով

Նոյեմբեր 05,2024 16:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Դուք խմորում եք անվանում, ես աշխատանքային գործընթաց կանվանեի։ Պարտադիր չէ, որ թիմում բոլորը միակարծիք լինեն։ Չեմ համարում, որ դրանք մեծ պրոբլեմներ են»,- լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ խմորումներ են ՔՊ-ի ներսում, ՀՀ ԱԺ-ում այսպես պատասխանեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Ըստ նրա՝ «Մենք անընդհատ զբաղվում ենք ինքնաքննադատություններով, ինչն օգտակար է բոլորիս համար»։ Լրագրողները հետաքրքրվեցին ՔՊ վարչության նիստին ով ինչի համար է քննադատել, Գնել Սանոսյանն ասաց՝ մանրամասնելու կարիք չկա։

Փաստմանը՝ վերջին հարցումները ցույց տվեցին, որ ՔՊ-ն չունի նախկին վստահությունը և հարցրին՝ ի՞նչ քայլեր են անում վստահությունը վերականգնելու համար, նախարարը պատասխանեց․ «Հարցումները չեմ նայել, տոկոսներին ծանոթ չեմ, մեր մի շարք հանդիպումներ, այցեր այլ բաների մասին են վկայում»։

Լրագրողների դիտարկմանը՝ տեսակետ է հնչում, որ շատ դեպքերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարզային այցերի ժամանակ «մասսովկաներ» ապահովելու խնդիր է լինում, Գնել Սանոսյանն արձագանքեց․ «Որպես տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, որը հիմնականում մասնակցություն ունի մարզային այցելություններին, կարող եմ վստահեցնել, որ նման կարիք չկա էլ, չի էլ եղել»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930