Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում իրենց տարեկան հաղորդումներն ԱԺ-ին կներկայացնեն Հակակոռուպցիոն և քննչական կոմիտեները, մի շարք ինքնավար մարմիններ

Նոյեմբեր 05,2024 16:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանվում են այն պետական մարմինները, որոնց ղեկավարներն Ազգային ժողով են ներկայացնում տարեկան հաղորդումներ, սակայն կարգավորումներից դուրս են մնացել մի շարք մարմիններ:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արսեն Թորոսյանի, Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում եւ կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթով առաջարկվում է մի շարք մարմինների համար եւս ամրագրել տարեկան մեկ անգամ Ազգային ժողովին հաշվետվություն ներկայացնելու պահանջ:

Օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում տարեկան մեկ անգամ, իրենց տարեկան հաղորդումներն Ազգային ժողովին կներկայացնեն Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեները, ինքնավար մարմիններից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եւ ՊԵԿ-ը:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով գործող կարգավորումներով տարեկան մեկ անգամ իրավական մարմիններից միայն Գլխավոր դատախազն է հանդես գալիս հաղորդմամբ:

Հարակից զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանի խոսքով նոր կարգավորումները հնարավորություն կտան պատգամավորներին հասցեական ուղղելու իրենց հարցերը: Նա նշել է, որ հետագայում կարելի է ընդլայնել հաշվետվություն ներկայացնող մարմինների ցանկը:

Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը նախագծի վերաբերյալ դիտարկում եւ առարկումներ չունի:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 5-ի նիստում եւ ստացել դրական եզրակացությունը:

««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին», ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները հեղինակների առաջարկով հետաձգվել են մինչեւ 2 ամիս ժամկետով:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930