Լրահոս
Օրվա լրահոսը

$180.000 չափով գումար մի քանի երգի համար, $1 միլիոն ավելի արժողությամբ բալետ… ոնց կարող ես նման ճոխություն թույլ տալ ու տրանսպորտ թանկացնել

Նոյեմբեր 05,2024 16:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է պատկերացնում առավելագույնը 100 դրամով սպասարկել հանրային տրանսպորտը՝ հաշվի առնելով, որ իշխանությունը պնդում է՝ հնարավոր չէ, քանի որ նոր շարժակազմերը նոր ծախսեր են պահանջում:

«Հանրային տրասնպորտը հիմնականում ծառայում է այն մարդկանց, որոնք այլ տարբերակ չունեն: Մարդիկ, որոնք մի քիչ ֆինանսապես ապահովված են, կարող են իրենց թույլ տալ տաքսի, մեքենա; Ուստի սա մաքուր սոցիալական տրանսպորտ է դուրս գալիս: Ես շատ մարդկանց հետ եմ զրուցել, որոնք ասում են, որ ուղղակի չեն կարող իրենց թույլ տալ նոր գները, նոր գներն անհասանելի են, որովհետեւ մեկ տոմսը դարձել է 100-300 դրամ, իհարկե կան տարբեր փաթեթներ… Համենայնդեպս, այստեղ հարցն այն է, որ մենք ասում ենք՝ լավ, եթե այդ փաթեթները կան, թող մնան, բայց առաջարկում ենք, որ մեկ ուղեւորությունը 100 դրամով պետք է հասանելի լինի մարդկանց: Մենք ստորագրահավաք ենք սկսում, որովհետեւ ում հետ որ խոսում ենք, բոլորը դեմ են թանկացմանը: Դեմ են ոչ թե, որ ավել գումար չտան, այլ դեմ են, որովհետեւ այդ գումարը չունեն, որ տան: Կտրելու են իրենց երեխայի կոշիկից, ուտելիքից եւ այլն»:

Հայկ Մարությանը նկատեց, որ 311 ավտոբուս է ներկրվել իր՝ քաղաքապետ եղած ժամանակ. «Zhong Tong ավտոբուսները քաղաքի բյուջեի հաշվին բերում էինք, ՔՊ-ն սաբոտաժ էր անում, չէին ուզում, որ բերեինք: Հարցնում էի՝ ինչու չեն ուզում, որ բերենք, չէ որ գազելներն ուղղակի վտանգավոր են: Ասում էին, որ Zhong Tong-ները վատ, անորակ ավտոբուսներ են, դրա համար ենք սաբոտաժ անում: Այնինչ, երբ ես այլեւս քաղաքապետ չէի, անցած տարի 300-ից ավելի այդ նույն ավտոբուսներից բերեցին: Այսինքն՝ երբ ես էի բերում, անորակ էր, իրենք բերեցին՝ դարձավ որակով: Ուղղակի համեմատության համար ասեմ՝ երբ ես դարձա քաղաքապետ, Մերսեդես s դասի մեքենա էր կցված նախորդ քաղաքապետին, մենք հանեցինք աճուրդի, փողը դրեցինք բյուջե: Հիմա հակառակ գործընթացն է, բյուջեից վերցնում են, Մերսեդես գնում: 87 միլիոնով ինաուգուրացիա են անում:

Վերջերս էլ պարզվեց, որ 180 հազար դոլարի չափով գումար են հատկացրել մի քանի երգի համար: Ես քաղաքապետ լինեի՝ կբացառեի դա: Եթե կան խնդիրներ, որոնք պետք է լուծես ու ինչի համար թանկացնում ես տրանսպորտը, ո՞նց կարող ես այդպիսի ճոխություններ քեզ թույլ տալ: Մեկ միլիոն դոլարից ավելի արժողությամբ բալետ էին բերել Բրիտանիայից, գումար ոնց որ թե կա, որ ասում են՝ չկա, հավատացնում եմ՝ կա այդ գումարը: Սրա տակ այլ հաշվարկներ կան: Միլիոնավոր դոլարների են հասնում շենքերի շինթույլտվությունները, նոր տուրքեր ու հարկեր են, կարմիր գծերն թանկացել, բավականին մեծ գումար՝ միլիոններ են մտնում բյուջե: Այդ բյուջեն, որ լցվում է ինչի՞ համար, է հենց էսպիսի բաների համար է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930