Ռուսաստանը կշարունակի անել ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար, ՌԻԱ Նովոստին ասել է Վլադիմիր Պուտինը։
Մոսկվայում դեսպանների` հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ՌԴ ղեկավարը հաստատել է նաև դեկտեմբերին ԱՊՀ ղեկավարների հետ հանդիպելու և ապագայի ծրագրերը նախանշելու իր մտադրությունը։
Հիշեցնենք՝ Պուտինն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը:
Արսենյանը խոստացել է աշխատել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, որպեսզի դրանք հասցնեն բոլորի համար գոհացուցիչ վիճակի։