«Այսօր դեռ թանկացում չկա, հունվարի մեկից է, մենք ուզում ենք նախօրոք դրա դեմն առնենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, «Առավելագույնը 100 դրամ» նախաձեռնության ղեկավար Հայկ Մարությանը: Նա իր թիմակիցներով սկսել է պայքար ընդդեմ հունվարի մեկից սպասվող տրանսպորտի թանկացման ու կոչ է անում քաղաքացիներին միանալ այդ պայքարին՝ առայժմ ստորագրություններով:

The Maximum: 100֏ movement is launched by the initiative of the former mayor of Yerevan, Hayk Marutyan
Հայկ Մարությանն ասաց, որ ամբողջ քաղաքով շրջելու են, իրազեկեն քաղաքացիներին, արդեն սկսել են ստորագրահավաքը:

The Maximum: 100֏ movement is launched by the initiative of the former mayor of Yerevan, Hayk Marutyan
Լրագրողներից մեկը նրանից հետաքրքրվեց ժամանակին 150 դրամի դեմ պայքարող հայտնիները ձեզ կմիանա՞ն, ի պատասխան ասաց. «Կտեսնենք… պետք է հավաքենք շատ քաղաքացիների ստորագրություններ, որ իշխանությունները այլ տարբերակ չունենան, քան կատարեն ժողովրդի ասածը: Որովհետեւ հետ գալով իրենց նախընտրական կարգախոսներին՝ իրենք ասում էին՝ ասեք, անենք: Հիմա ժողովուրդը պետք է ասի, իրենք անեն: Իսկ եթե չանեն, ժողովուրդն էլ իր արածը կանի»:

The Maximum: 100֏ movement is launched by the initiative of the former mayor of Yerevan, Hayk Marutyan
Անդրադառնալով տրանսպորտից օգտվելու համար պարտադիր 100 դրամանոց ունենալու պայմանին, բայց միաժամանակ այս օրերին 100 դրամանոցների դեֆիցիտին՝ Հայկ Մարությանն ասաց, որ այդ տեխնիկական խնդիրը պետք է իշխանությունները նախապես լուծած լինեին. «Իրենք ուղղակի ձեւը չգիտեն, չեն պատկերացնում՝ ոնց անեն: Նախօրոք պետք է անեին, դրա համար բավականին մեծ ժամանակ ունեին: Իրենց թերացումներն են, բայց տեխնիկական խնդիրները, ի վերջո, ինչքան էլ վատ աշխատեն, կլուծեն մի օր, իսկ եթե հանկարծ թանկանա, հետ վերցնել չի լինի: Մենք պետք է թույլ չտանք, որ թանկանա»:
Կարդացեք նաև

The Maximum: 100֏ movement is launched by the initiative of the former mayor of Yerevan, Hayk Marutyan
Լրագրողներից մեկն էլ Հայկ Մարությանից հետաքրքրվեց՝ իր քաղաքապետ եղած ժամանակ են ներկրվել Man, ZhongTong ավտոբուսները, որոնցից մեծ դժգոհություններ են հայտնում հենց վարորդները, որ դրանք առաջացնում են մեծ խցանումներ, դուք դա չէիք հաշվարկե»լ, ի պատասխան՝ նախկին քաղաքապետն ասաց. «Տեխնիկական խնդիրներ են, որոնք ունեն իրենց լուծումները…Աշխարհի մի շարք քաղաքների ամենանեղ փողոցներով նորմալ, հանգիստ երթեւեկում են, օրինակ՝ 18 մետրանոց ավտոբուսներ. ճիշտ կազմակերպման հարց կա, ընդամենը»:

The Maximum: 100֏ movement is launched by the initiative of the former mayor of Yerevan, Hayk Marutyan

The Maximum: 100֏ movement is launched by the initiative of the former mayor of Yerevan, Hayk Marutyan

The Maximum: 100֏ movement is launched by the initiative of the former mayor of Yerevan, Hayk Marutyan
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ