Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կապ չունեմ այդ գործընթացի հետ։ ՀՖՖ-ի գործերի, աշխատանքների հետ զրո կապ ունեմ». Հակոբ Սիմիդյանը պատասխանում է քննադատությանը

Նոյեմբեր 05,2024 14:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես վարչության անդամ չեմ, կարող ասել՝ ինչ են քննարկել։ Իմ գործընկերներն արդեն բազմաթիվ անգամներ ասել են, որ մեզ մոտ ինքնաքննադատության բարձր մակարդակ կա, դա ենթադրում է, որ որոշակի դիտողություններ մեկը մյուսի նկատմամբ կարող են լինել։ Դա նորմալ գործընթաց է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների փոխադարձ մեղադրանքների մասին հարցերին։

Լրագրողները հիշեցրին՝ օրեր առաջ փորձել են առևանգել Ավան վարչական շրջանի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանին։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ խուլիգանություն կատարած անձինք ՔՊ-ականներ են, որոնց զայրացրել է Ներսես Պողոսյանի գրառումը, որը եղել է  Հակոբ Սիմիդյանի մասին։

Նախարարն ասաց՝ չգիտեր էլ, թե նման տեղեկություններ են տարածվել։ Լրագրողներին ասաց՝ թույլ տվեք ծանոթանամ, հասկանամ․ «Իմ մասին կոպիտ գրառում կարդացիք, թույլ տվեք ծանոթանամ։ Բարեբախտաբար սոցցանցերում չկամ, շատ դեպքերում չեմ իմանում, թե ինչ տեղեկատվություն է տարածվել»։

Լրագրողները նշեցին՝ Ձեր կինն աշխատում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում՝ որպես վարչության պետ, ընկերներից Հովհաննես Խաչատրյանը ԿԲ-ի խորհրդի անդամ ընտրվեց և հարցրին՝ այս միջամտությունները Ձեր կողմի՞ց են արվել, Հակոբ Սիմիդյանը պատասխանեց․ «Իմ անձնական կյանքի հետ կապված տեղյակ չեք, հիմա հարց եք տալիս։ Ես ամուսնալուծված եմ և չունեմ կին, որ հիմա բարձր տեխնոլոգիաների նախարարությունում աշխատի։ Հովհաննես Խաչատրյանը բանկային համակարգի երկարամյա աշխատող է, մեկ էլ սկսել ենք ընկերություն անել, դա ի՞նչ կապ ունի»։

Լրագրողները մեկ այլ օրինակ էլ բերեցին, որ Հակոբ Սիմիդյանի ընկերական շրջապատի հետ է կապված։ Օրինակ՝ ըստ «Հետքի» ուսումնասիրության՝ ՀՖՖ-ն մարզադաշտ էր կառուցել Աբովյանում, անցկացվել էր փակ մրցույթ ու հաղթող էր ճանաչվել Հակոբ Սիմիդյանի ընկեր Վլադիմիր Կիրակոսյանը, մինչդեռ ըստ «Հետքի»՝ հիսուն միլիոն դրամով պակաս գին առաջարկող էր եղել։ Այս առիթով Հակոբ Սիմիդյանը վստահեցրեց․ «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի ծրագրերի վերաբերյալ 0 տեղեկատվություն ունեմ։ Ես կապ չունեմ այդ գործընթացի հետ։ ՀՖՖ-ի գործերի, աշխատանքների հետ զրո կապ ունեմ։ Եթե մի բանում էլ մեղադրում են, թող ապացուցվի, որ մեղավոր եմ։ Ես խնդիր չունեմ»։

Լրագրողները կես կատակ կես լուրջ ասացին՝ ինքնաքննադատվեք, այս առիթով նախարարն ասաց․ «Ինքնաքննադատության օրը ես զբաղված էի կենսաբազմազանության համաժողովի գործընթացով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930