Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 17-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Մաշտոցի բաժին ստացվել է գրություն, ըստ որի՝ «Արմինե Վալերիկի Մանուչարյան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից կատարվել է «Նիկոլը պիտի գնդակահարվի, հակառակ դեպքում Հայաստան չի լինի» գրառում: Կատարվում է նախաքննություն:
Ըստ նույն աղբյուրի, հոկտեմբերի 30-ին զեկուցագիր է ներկայացվել Արաբկիրի բաժին, որ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից գրություն է ստացվել, թե LIVENEWS-ի հոկտեմբերի 4-ի «Հոգեվարքի մեջ գտնվողը միշտ փորձում է խրախճանքներ ստեղծել» խորագրով թողարկման ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Արամազդ Զաքարյանը բռնության կոչեր է հնչեցրել Փաշինյանի հասցեին ՝ ասելով. «Արթնանալ է պետք, ոտքի կանգնել եւ ցանկացած գնով սրանց իշխանությունից հեռացնել»:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: