Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պապոյանը՝ Անդրանիկ Քոչարյանի եւ «Խաղաղության խաչմերուկի» մասին

Նոյեմբեր 05,2024 12:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երբ չինական ապրանքը, այնուամենայնիվ, պետք է հայտնվի ֆրանսիական սուպերմարկետում ու ֆրանսիական ապրանքը պետք է հայտնվի չինական սուպերմարկետում․ մենք գործող բարդ ճանապարհներին առաջարկում ենք այլընտրանքային հեշտ ճանապարհ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողների՝ «Խաղաղության խաչմերուկին» վերաբերվող հարցերին։

Գեւորգ Պապոյանը հայտարարում է՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի ու Ադրբեջանի հարց չէ ու դա վկայում է այն փաստը, որ շատ երկրներ ողջունել են այս քայլը․ «Մենք ասում ենք՝ մեր հարեւանների հետ խնդիրներ չունենք, որեւէ մեկի նկատմամբ չունենք տարածքային պահանջ ու պատրաստ ենք մեր հարաբերություններում նոր էջ սկսել, որի շրջանակում է բաց սահմանը, առեւտուրը»։

Լրագրողները կրկին հարցեր տվեցին ՔՊ-ում ներքին խմորումներին եւ այդ համատեքստում նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելուն վերաբերող:

«Ոչ, այդպիսի հարց չկա օրակարգում, բայց մենք ազատ ենք, բոլոր հարցերն էլ կարող ենք քննարկել»,- պատասխանեց Գեւորգ Պապոյանը:

Հիշեցմանը՝ Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ վարույթ էր նախաձեռնվել, Գեւորգ Պապոյանն արձագանքեց. «Չեմ կարող ասել, կուսակցության վերահսկող հանձնաժողովն է նման հարցերով զբաղվում եւ եզրակացություն տալիս վարչությանը, եւ վարչությունը որոշում է կայացնում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930