Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին հարցը հետաձգվեց

Նոյեմբեր 05,2024 12:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

1990 թվականի օգոստոսի 23-ին, երբ Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունում էր Անկախության հռչակագիրը, հազարավոր մարդիկ, այդ թվում և ես, հրապարակում բերկրանքով էինք ընդունում․այսօր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Կյանքում չէի մտածի, որ 24 տարի անց ի պաշտպանություն ՀՀ Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարությունը առաջարկելու ենք երկու ամսով հետաձգել, որովհետեւ ունենք տեղեկություններ, որ քաղաքական մեծամասնությունը դեմ է քվեարկելու կամ ձեռնպահ է մնալու այս հայտարարության ընդունումից: Ի սիրույն ՀՀ-ի ծննդյան վկայականի՝ առաջարկում ենք երկու ամսով հետաձգել այս հայտարարության նախագծի քննարկումը»,- մանրամասնեց Գեղամ Մանուկյանը:

Հիշեցնենք, հանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկված էր Հայաստանի անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին՝ ընդդիմադիր խմբակցությունների համատեղ ներկայացրած հարցը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930