Վրացական տուրիստական գործակալությունը հեռացրել է Լոռու մարզին վերաբերող ֆեյսբուքյան գրառումը, որով ՖԲ իր էջում կիսվել էր երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն… Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք հավերժական, առեղծվածային և մեծ Վրաստանը»,- գրառման մեջ նշել էր դեպի ՀՀ Լոռու մարզ տուրեր կազմակերպող գործակալությունը և կցել Ախթալայի, Հաղպատի, Սանահինի, Օձունի վանքերի նկարները:
Սակայն ժամեր անց գրառումը խմբագրվել է, ապա՝ հեռացվել ֆեյսբուքյան էջից։