«Ազատություն». Բաքվում անցկացվում է համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցում են շուրջ 30 համաշխարհային կրոնների ներկայացուցիչներ` պատրիարքներ, Վատիկանի և Ալ-Ազհարի պաշտոնական ներկայացուցիչներ, ինչպես նաև հայտնի հասարակական և կրոնական գործիչներ։
Գագաթնաժողովին ներկա են նաև պետական, գիտական և կրոնական գործիչներ՝ 55 երկրներից և 30 միջազգային կազմակերպություններից։ Գագաթնաժողովի բացմանը ներկա է գտնվել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, որն ընթերցել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը, հաղորդում է APA գործակալությունը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։
Նախատեսվում է նաև մասնակիցների ուղևորությունը Լեռնային Ղարաբաղ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: