Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«10 միլիոն գրանտ եւ 200 միլիոն շուկայական տոկոսով վարկ, դա աջակցությո՞ւն է»․ Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական հարաբերությունները վատագույն վիճակում են

Նոյեմբեր 05,2024 11:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների իրական դիվերսիֆիկացիան ինչպե՞ս է դրսեւորվում․ այսօր խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա հայտարարեց՝ ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական հարաբերությունները վատագույն վիճակում են գտնվում․ «Երբեւէ այդ հարաբերությունները 4,5 տոկոս չեն եղել, ինչպես այժմ է»։

«Մենք գնում ենք, դիվերսիֆիկացում ենք-ը խոսքեր են»,- կարծում է ընդդիմադիր պատգամավորը՝ հիշեցնելով, որ ապրիլի 5-ին հայտարարությամբ ԵՄ-ն հստակ ասել է, որ մեզ ուղեկցողը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որը գործող կառավարության օրոք չի ստորագրվել։

Արթուր Խաչատրյանը հիշեցրեց նաեւ Շառլ Միշելի՝ 2022 թվականի մայիսին հայտարարած Հայաստանին տրամադրվելիք աջակցության մասին եւ հետաքրքրվեց՝ հայտարարած 2,6 միլիար եվրոյից ՀՀ-ն առ այսօր որքա՞ն է ստացել․ «2024-ի բյուջեում, ԵՄ-ից նպատակային դրամաշնորհներն ընդամենը 5 միլիարդ են կազմել, 2025-ին նախատեսվում է 5,9 միլիարդ»։

Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը միջամտեց՝ ասելով, որ առանձին ուղենիշներով է գումարը տրամադրվում եւ պատգամավորի ներկայացրած թվերն ամբողջական չեն։ Նա թվարկեց որոշ վարկեր, որոնք Հայաստանը ստացել է՝ մոտ 600 միլիոն եվրոյի չափ։ Արթուր Խաչատրյանը հակադարձեց՝ այդ վարկերը, որոնք տրվել են Հայաստանին, շուկայական տոկոսով վարկեր են․ «Ես «Արդշինբանկից» շուկայական տոկոսով վարկ ունեմ, դա օգնություն չի, իսկ Շառլ Միշելը Հայաստանին աջակցություն էր խոստացել»։

Լեզվակռիվ սկսվեց Արթուր Խաչատրյանի եւ Արմեն Եղոյանի միջեւ։

«10 միլիոն գրանտ եւ 200 միլիոն շուկայական տոկոսով վարկ, դա աջակցությո՞ւն է»,- հարցնում է Արթուր Խաչատրյանը։

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն էլ ասաց, որ ՀՀ կառավարությունը նոր պայմանագիր է բանակցում ԵՄ-ի հետ, որը կլրացնի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն․ այդտեղ կլինեն ոլորտներ, որոնք այդ պայմանագրում չկան, դա անվտանգությունն է։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930