Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն մերժել է դատավոր Նապոլեոն Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը

Նոյեմբեր 05,2024 11:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց դատավոր Նապոլեոն Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի նկատմամբ կարգապահական արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կողմից վարույթը հարուցվել է՝ ԱԺ «ՔՊ»-ական պատգամավոր Արփի Դավոյանի հաղորդման հիման վրա։ Քրեական գործը, որով Դավոյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ ԱՆ-ին վերաբերում է՝ 2021թ․ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բողոքի ցույցին, այսպես կոչված՝ «ողջունելուն», որով քննությունը ձգձգվելու հետևանքով կարճվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Մասնավորապես, ըստ ներկայացված միջնորդության՝ 2021 թ․ օգոստոսի 18-ին վարույթ ընդունված քրեական գործը դատավորի կողմից քննվել է շուրջ 2 տարի 6 ամիս և գործով նշանակված 30 դատական նիստերից 16-ը հետաձգվել են՝ այդպիսով գործով դատական նիստերի կայացման նպատակով անհրաժեշտ ջանասիրություն չի ցուցաբերվել, գործը ողջամիտ ժամկետներում չի քննվել, ինչի արդյունքում քրեական վարույթը կարճվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Ըստ ԱՆ-ի՝ դատավորի կողմից մի շարք դատական նիստերի հետաձգումը հիմնավոր չի եղել, ամբաստանյալների և նրանց պաշտպանների՝ նիստերին չներկայանալը չէր կարող համարվել որպես հարգելի, քանի որ չէին ներկայացվել նրանց բացակայությունը հարգելի համարելու համար անհրաժեշտ և բավարար ապացույցներ։

Դատական նիստերը հետաձգվել են նաև ամբաստանյալներից մեկի առողջական խնդիրների վերաբերյալ միջնորդությունների հիման վրա, որոնցից 2-ով նշվել է, որ համապատասխան բժշկական փաստաթղթերը կներկայացվեն լրացուցիչ՝ բժշկական օգնության դիմելուց հետո, սակայն դատավորի կողմից ներկայացված, որպես դատական նիստերի հետաձգման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի համաձայն՝ տվյալ նիստի համար այդպես էլ չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ մյուս դեպքում փաստաթուղթը ներկայացվել է միայն 8 օր անց։

Նախարարության ներկայացուցիչը նաև որպես դատական նիստի հետաձգման պատճառ վկայակոչել է ամբաստանյալ

Հրանտ Մարությանի դիմումը՝ այդ օրն իր հարսանեկան միջոցառումը նշանակված լինելու վերաբերյալ, սակայն, լիազոր մարմնի գնահատմամբ՝ սեփական հարսանեկան միջոցառման վերաբերյալ հանգամանքի վկայակոչումը միայն՝ առանց այդ փաստերի առնվազն անուղղակի ապացույցներ ներկայացնելու, չէր կարող հիմք լինել դատական նիստի հետաձգման համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930