Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Որքա՞ն կկազմի 2025-ին Հյուսիս-Հարավ ճանապարհում եվրոպական ներդրումը

Նոյեմբեր 05,2024 10:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հյուսիս-Հարավ միջպետական ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության համար 2025 թվականին կտրամադրվի 814 միլիոն դրամ, քանի որ եկող տարի լայն ծավալով աշխատանքներ չեն իրականացվի։ Իսկ Քաջարան-Ագարակ հատվածում աշխատանքները լայն թափով կշարունակվեն։

Այս մասին այսօր 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։

Խոսքը ՎԶԵԲ-ից սպասվող 236 միլիոն դրամից սպասվելիք գումարի մասին է, մոտ այդքան գումար էլ Հայաստանը կստանա Եվրոպական ներդրումային բանկից։

Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, միջպետական այդ ճանապարհի շինարարության համար, եվրոպական ներդրումները կազմում են 25 տոկոսից ավել։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930