ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Ես կարծում եմ, որ սահմանազատման կանոնակարգի առկայությունը մեծագույն հաղթանակ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար»։
«ՉԻ». Էս էն հին սովետական անեկդոտն է հիշեցնում, երբ ռուսն ու ամերիկացին վիճում են դեմոկրատիայի շուրջ: Ամերիկացին ասում է. «Մեզ մոտ ցանկացած մարդ կարող է գնալ Սպիտակ տան առջև կանգնել ու հայհոյել ԱՄՆ-ի նախագահին»:
Ռուսն արձագանքում է. «Պահ, բան ասիր: Մեզ մոտ էլ ցանկացած մարդ կարող է գնալ Կրեմլի դեմը կանգնել ու հայհոյել ԱՄՆ-ի նախագահին»:
Հիմա Ադրբեջանը հայտարարում է, թե սահմանազատման ներկայիս գործընթացը հաղթանակ է, Ալեն Սիմոնյանն ասում է. պահ բան ասիր, մենք էլ ենք ասում, որ հաղթանակ է:
Կարդացեք նաև
Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում