Նախօրեին Ագարակը լի էր հյուրերով, ովքեր ծանոթացան կենտրոնական հրապարակում ընթացող «Իմ հայրենի քաղաքը» նկարչության ցուցահանդեսին, մասնակցեցին շախմատի, հեծանվային սպորտի եւ այլ սպորտային մրցաշարերի:
Համայնքի ղեկավարությունը եւ հյուրերը հարգեցին զոհված զինվորների հիշատակը եւ ծաղիկներ դրեցին հուշահամալիրին։ Հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ մշակույթի տանը, որի ընթացքում շնորհակալագրերի արժանացան արդյունաբերության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտների աշխատողներ։
Երեկոյան հրապարակում տեղի ունեցավ մեծ տոնական համերգ՝ մասնակցությամբ արտիստների եւ շոու բիզնեսի աստղերի, եւ միջոցառումները ավարտվեցին մեծ տոնական հրավառությամբ։
«Անշուշտ, քաղաքի գլխավոր հարստությունը մարդիկ են, ովքեր սիրում են իրենց հայրենիքը։ Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել համայնքի ղեկավարությանը, ինչպես նաեւ կրթության, առողջապահության, մշակույթի եւ սպորտի ոլորտի աշխատակիցներին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կոմբինատի կոլեկտիվին ամենօրյա հոգատար աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրին պրոֆեսիոնալիզմի եւ գործին նվիրվածության, նոր գաղափարների, պատասխանատվության եւ հուսալիության համար։ Եվ որպես քաղաք ձեւավորող ձեռնարկություն, մենք հասկանում եւ իրականացնում ենք մեր պատասխանատվությունը քաղաքի կյանքի, քաղաքացիների եւ մեր աշխատակիցների բարօրության ու հարմարավետության համար»,- իր խոսքում նշեց Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Ալեքսանդր Բելյաեւը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։