Լրահոս
Օրվա լրահոսը

«Միլանո» խանութի ոդիսականը. դատարանը ապացույց է ընդունել գնահատման հաշվետվություն, որն իրականացնելու լիցենզիա ընկերությունը չուներ

Նոյեմբեր 04,2024 21:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իր տված եզրակացությունը 80-85% հավանականության շրջանակում է։ Համեմատություններն արվել են 2007 և 2008 թվականների համապատասխանաբար` 6 և 8 գույքերի արժեքների հետ, ինչի մասին տեղեկատվությունը տպագրվել է այդ թվականներին «Գինդ» թերթում, որի օրինակը կամ հրապարակման ժամկետը այդպես էլ դատարանին չներկայացվեց։

Բացի այդ, պարզվեց, որ շատ համեմատական վերլուծություններ փորձագետն արել է բանավոր։ Ստացվում է` մեր հարցերին ճշգրիտ պատասխաններ չտրվեցին, ավելի ուշագրավ է նաև այն, որ գույքի գնահատումը արվել է ամենացածր շեմին համապատասխան, թեև մեր հարցերին ի պատասխան փորձագետն ասաց, որ կարող էր նաև ավելի բարձր շեմով գնահատում անել»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասաց «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի շահերի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը։

Ի դեպ, այսօրվա դատական նիստում «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի շահերի ներկայացուցիչները դատարանին ներկայացրեցին նաև Կադաստրի պետական կոմիտեից ստացած իրենց դիմումի պատասխանը, ըստ որի` տվյալ կազմակերպությունը իրավունք չուներ գնահատում իրականացնելու, քանի որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա չունի։ Կադաստրի կոմիտեն նաև հրաժարվել է գնահատել տվյալ գնահատման եզրակացությունը, քանի որ այն իրականացրած կազմակերպությունը դրա իրավունքը չուներ։

Հիշեցնենք, ՄԻԵԴ-ը չէր քննել այս գործը, քանի որ դատավարության ներպետական ընթացակարգերում խախտում էր գտել ու այդ հիմքով, որոշում էր կայացրել՝ դադարեցնել գործի քննությունը, միաժամանակ, որոշելով որ խախտվել է կողմի իրավունքը, ուստի հայաստանյան ատյաններում դատավարությունը պետք է նորից սկսել:

Գործի վերաբացումը մեկնարկեց գույքի շուկայական արժեքի հստակեցմամբ, ինչն էլ հիմնական խնդրահարույց հարցերից է, այդ թվում նաեւ դատավորի վարքագծին վերաբերվող: Հարցն այն է, որ «Գնահատման գործունեության մասին» նոր օրենքով, գույքի գնահատում կարող են իրականացնել այն կազմակերպությունները, որոնք գրանցված են պետական լիազոր մարմնում, ունեն լիցենզիա: Գնահատող կազմակերպությունն, ըստ օրենքի, 150 միլիոն դրամ գումար է վճարում պետությանը, որպեսզի, եթե իր գնահատման արդյունքում ինչ-որ մեկը վնաս է կրում, այն փոխհատուցվի տվյալ գումարից: Նման մոտ 150 կազմակերպություն կա Հայաստանում:

Կողմերը գույքի գնահատման հաշվետվություններ են ներկայացրել առաջին ատյանի դատարան: «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացրած եւ  «Ավո ՖՄՀ»-ի ներկայացրած հաշվետվություններն էականորեն տարբերվում են. արդյունքում, վիճելի գույքը, ըստ «Ավո ՖՄՀ»-ի ներկայացրած հաշվետվության, մոտ տասն անգամ ցածր է գնահատվել: «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի փոխանցմամբ, մյուս կողմի՝ դատարանին ներկայացրած գնահատման հաշվետվությունը վիճելի է՝ նախ օրենքի տեսանկյունից. «Փաստաթուղթ  է ներկայացվել ինչ-որ փորձագիտական կենտրոնի կողմից, որը որ գնահատման համար լիցենզիա չունեցող կազմակերպություն է: Եվ ուշագրավ է, որ ըստ այդ եզրակացության, գնահատված է միայն գույքի առաջին հարկը»:

«Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացուցիչների հակընդդեմ փաստարկները լսելուց հետո, դատավոր Տիգրան Գրիգորյանը, մի քանի շաբաթ անց, որոշում է կայացնում, որ «Ավո ՖՄՀ»-ի ներկայացրած գնահատման հաշվետվությունը թույլատրելի ապացույց է:

«Ստացվում է, որ ընդունված օրենքը՝ գույքի գնահատման բարդ գործընթացով, որով պահանջվում է գնահատման հաշվետվություն ներկայացնել, առ ոչինչ է, քանի որ մարդը ինչ-որ մի ՍՊԸ-ից է այն ներկայացրել եւ դատարանն էլ ընդունել է: Ընդ որում, ըստ հաշվետվության, գնահատումն էլ իրականացվել է «Գինդ» թերթում 10-15 տարի առաջ եղած հայտարարության հիման վրա, առանց ստուգելու՝ տվյալ գույքն այժմ կա՞, չկա՞, ի՞նչ վիճակում է…»,- մանրամասնում է փաստաբանը՝ նկատելով, որ դատավորը կոպիտ քայլ է թույլ տվել, ինչի արդյունքում, ստացվում է, որ եւ ՀՀ օրենքն է անիմաստ, եւ այս գործով ողջ գործընթացը:

Դատարանն այսօր լսեց փորձագետներին:

Հիշեցնենք նաեւ, որ այս վեճը 2011 թվականից է: Երևանի կենտրոնում քանդվեց Աբովյան 4 հասցեում գտնվող «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին պատկանող եռահարկ շենքը («Միլանո» խանութը)։ Վեճի մյուս կողմը «Ավո ՖՄՀ»-ն է, ի  դեմս ընկերության սեփականատեր Ավետիս Կարագուլյանի:

13 տարի այս գործը քննվում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 2023 թվականին ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց,  որ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականության օտարումը հակասահմանադրական է, ՀՀ կառավարությանն էլ առաջարկեց՝ վերանայել գործն ու շտկելու իրավախախտումները։ ՄԻԵԴ-ը հետեւում է գործընթացին, եւ եթե Հայաստանում դատական գործընթացում կրկին իրավախախտումներ գրանցվեն,  գործը կվերադառնա ՄԻԵԴ, որտեղ եւ կկայացվի վերջնական որոշում։ Այս դեպքում, «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին ապօրինաբար ունեզրկելու համար փոխհատուցում տրվելու է կառավարության բյուջեից։

Մանրամասները` տեսանյութերում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930