Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմելու տեմպը, բնականաբար, այդքան էլ գոհացուցիչ և բավարար չէ»․ Նարեկ Մկրտչյանը՝ արցախցիների՝ բնակապահովման հարցով

Նոյեմբեր 04,2024 20:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պետական քաղաքականության մեջ 2025 թվականին եւս թիրախային է լինելու ժողովրդագրական վիճակի բարելավումը: Այս ծրագրի համար 2025-ին նախատեսվում է հատկացնել շուրջ 80 մլրդ 88 մլն դրամ: Շարունակվելու են նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերը»,- ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա մանրամասնեց՝ 2023-ի հոկտեմբերին հայտարարել են, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերը պետք է լինեն եռաստիճան տրամաբանությամբ․ «Պետք է ունենանք կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ փուլեր։ Մեր կարճաժամկետ ծրագրերը եղել ենք նրանք, որոնք հնարավորություն են տվել հրատապ խնդիրներ արագ կազմակերպել։ Հիմա ավելի մոտենում ենք ներառականություն ապահովող երկարաժամկետ ծրագրերին հնարավորություն տալու մարդկանց ներառվելու մեր հասարակության տարբեր ծրագրերով։ Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ 22 հազարից ավելի արցախահայեր ունենք, որոնք գրանցված են և աշխատում են տարբեր ոլորտներում։ 40+10 աջակցության ծրագիրը 2025-ին շարունակելու ենք»։

Նարեկ Մկրտչյանը նաև հայտնեց, որ փորձելու են ուղղորդել արցախցիներին աշխատանք գտնել, ՀՀ կառավարությունը որոշակի մենթորության դերակատարություն է վերցնելու։ Պատգամավորների հարցին՝ Ձեզ գոհացնո՞ւմ է բնակապահովման հետ կապված արցախցիների դիմելիության ցուցանիշը, Նարեկ Մկրտչյանը պատասխանեց․ «Դիմելու տեմպը, բնականաբար, այդքան էլ գոհացուցիչ և բավարար չէ` սկսած հաղորդակցությունից վերջացրած ծրագրի արդյունքները բարձրացնելը։ Առաջիկայում նաև քննարկումներ պետք է ունենանք, թե ինչ անենք, որ ավելի լայն շրջանակներ ընդգրկվեն»։

Նարեկ Մկրտչյանը նաև հայտնեց, որ առաջիկայում կփորձեն հարստացնել սոցիալական բնակարանների ֆոնդը․ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի շարք հայրենակիցներ ունենք, որոնք մեր տրամադրած աջակցության ծրագրերով կամ տարբեր պատճառներով չեն կարողանալու բնակարան ձեռք բերել, կառուցել, բայց հնարավորություն կունենան սոցիալական բնակարաններում ապրել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930