Հայաստանյան կայքերում, սոցիալական ցանցերում այսօր տարածվեց այն հրապարակումը, թե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան էջում կիսվել է հրապարակմամբ, որտեղ հայկական Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստանի» տարածք են անվանվել։
Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Սալոմե Զուրաբիշվիլիի անունով տվյալ օգտահաշիվը նրա պաշտոնական էջը չէ, այն Վրաստանի նախագահի հետ առնչություն չունի։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ֆեյսբուքյան պաշտոնական էջում Հայաստանի տարածքների վերաբերյալ որեւէ գրառում չկա:
Շնորհակալություն, Առավոտ: