Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ վերադառնալու հավատն է մեզ ուժ տալիս կրկին ապրելու». «Ապառաժ»

Նոյեմբեր 04,2024 18:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ». Արցախցի Կամո Իսաբաբյանը 4 տարի առաջ է զգացել բռնատեղահանման դառնահամը, երբ առաջին անգամ տեղահանվել է 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով։ Երբեք չի մտածել, որ կկորցնի հարազատ Ակնաղբյուր գյուղը, և այնտեղ թողնելով ամեն ինչ՝ ձեռնունայն դուրս կգա՝ գնալով դեպի անորոշություն։ Գյուղում նա թողել է ամենասուրբը՝ որդու՝ 12-ամյա Լևոնի շիրմաքարը։ Մինչև 2023-ի սեպտեմբերը Իսաբաբյանների ընտանիքը ապրում էր Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում։ Երկրորդ անգամ տեղահանվելուց հետո հաստատվել են Երևան քաղաքում։ Առողջական խնդիրների պատճառով Կամոն չի կարող ապրել որևէ մարզում․ նա բժիշկների անմիջական վերահսկողության տակ է։

Զարմանում է՝ ինչպես է դիմանում

— Երբ Ակնաղբյուրն ընկավ, ինձ համար կյանքը միանգամից կանգ առավ։ Ծանր շրջան սկսվեց ինչպես ինձ, այնպես էլ բոլոր տեղահանվածների համար։ Շատ դժվար է կորցնել հարազատ տուն ու տեղդ, արած ու թողածդ, բայց առավել ծանր է այնտեղ թողնել հարազատներիդ շիրիմները։

Արցախյան շարժման ակտիվիստ Կամո Իսաբաբյանը մասնակցել է նաև Արցախյան առաջին պատերազմին, երկու անգամ վիրավորվել և երկու անգամ ուղեղի ցնցում է ստացել: Սակայն հաշմանդամ մարդը չի դադարել հայրենիքի նվիրյալ լինելուց: Նա Ապրիլյան քառօրյա և 2020-ի պատերազմների կամավորակնների խմբում էր…

Լավատեսությունը չի լքում բազում փորձություններով անցած արցախցուն

-Այսօր իմ և կնոջս ուրախությունը մեր երեք դստրերն ու թոռնիկներն են։ Նրանց մեջ ենք տեսնում մեր ապագան, և հանուն նրանց պարտավոր ենք ապրել։ Մտադիր ենք տուն ձեռք բերել Հայաստանում, քանի որ ուրիշ ոչ մի երկրում մենք չենք կարող մեզ լիարժեք զգալ։ Երբեք չենք կորցնում Արցախ վերադառնալու հավատը, և հենց այդ հավատն է մեզ ուժ տալիս՝ կրկին ապրելու․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930