Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը 2024 թ.-ին 2023 թվականի համեմատ ավելացրել է սեփական եկամուտները. Ավինյան

Նոյեմբեր 04,2024 18:01

Երեւան քաղաքի բյուջեի եկամուտների եւ ծախսերի ձեւավորման մասով վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած փոփոխություններին է անդրադարձել քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Երեւան քաղաքը 2024 թվականին 2023 թվականի համեմատ ավելացրել է սեփական եկամուտները: 2023 թվականի` 39 մլրդ դրամի համեմատ 2024 թվականին մենք 61 մլրդ դրամից ավելի եկամուտներ ենք հավաքագրել»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ վերջին երկու տարիներին քաղաքապետարանը սկսել է իրականացնել ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց շարքում են կոյուղիների փոխարինումը:

Տիգրան Ավինյանն աննախադեպ է համարել Կառավարության աջակցությամբ եւ քաղաքապետարանի կողմից ներդրված գումարներով 52 կմ ճանապարհի միջին նորոգմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Նրա տեղեկացմամբ քաղաքապետարանն այս տարի գնել է 171 նոր ավտոբուս` ծախսելով 7,6 մլրդ դրամ, 15 տրոլեյբուս` ծախսելով 1,8 մլրդ դրամ: Նշվել է, որ կատարվել են նաեւ բակային տարածքների մաքրման մեծածավալ աշխատանքներ, կազմակերպվել են մշակութային բազմաթիվ միջոցառումներ:

Քաղաքապետը խոսել է նաեւ հանրային տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գալիք տարվա բյուջեով նախատեսված հատկացումների 81,4 տոկոսը կուղղվի աշխատանքի վարձատրության գծով ծախսերին, իսկ 18,6 տոկոսը` հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների, աշխատանքների ձեռքբերմանը: Այս մասին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը: Նրա խոսքով 2025 թվականին կառույցը կշարունակի կարգավորման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի, այդ թվում` էլեկտրաէներգետիկական մեծածախ եւ մանրածախ շուկայի առեւտրային կանոնների լրամշակման, ինչպես նաեւ սակագնային քաղաքականության կատարելագործման աշխատանքները:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի խոսքով հանձնաժողովը դառնալու է սպառողների պաշտպանության կենտրոնական մարմին` իրականացնելով սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված լայնածավալ գործառույթներ:

2025 թվականից սկսած Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնում է ԵՄ նորմերի եւ ստանդարտների տեխնիկական թարգմանություն, տեղայնացման աշխատանքներ: Կիրականացվեն նաեւ օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ կտան քաղաքաշինության ոլորտում կիրառել ԵՄ նորմերն ու ստանդարտները: Այս մասին բարձրաձայնել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ էլ 2025 թվականին կոմիտեն կիրականացնի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագիրը:

ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` նոյեմբերի 4-ի համատեղ նիստում պատգամավորները ծանոթացել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով մի շարք ոլորտներում իրականացվելիք ծրագրերին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930