Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ այս պահը, բոլոր պահանջարկները, ներառյալ 100 դրամանոց մետաղադրամների, բավարարվել են. Կենտրոնական բանկ

Նոյեմբեր 04,2024 17:48

Վերջին շրջանում շրջանառվում են քննարկումներ 100 դրամ անվանական արժեքով մետաղադրամների պակասի վերաբերյալ։ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ կանխիկ դրամի թողարկումն իրականացվում է տնտեսության պահանջարկի հիման վրա՝ ապահովելով բոլոր անվանական արժեքների համար բավարար քանակներ։

Տնտեսության պահանջարկը ՀՀ դրամանիշերի անվանական արժեքների նկատմամբ ձևավորվում է առևտրային բանկերի միջոցով։ Առևտրային բանկերը պարտավոր են իրենց հաճախորդներին ապահովել անհրաժեշտ անվանական արժեքներով, ինչպես նաև իրականացնել թղթադրամների և մետաղադրամների փոխանակում։

Մինչ այս պահը, բոլոր պահանջարկները, ներառյալ 100 դրամանոց մետաղադրամների, բավարարվել են, և Կենտրոնական բանկը պատրաստ է շարունակել բավարարել պահանջարկը նաև ապագայում։

Կենտրոնական բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930