Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ափսոսում եմ, որ մեր ընտրությունները հաջորդ տարի չեն»․ Ալեն Սիմոնյան

Նոյեմբեր 04,2024 16:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես, ճիշտն ասած, իրենց հարաբերությունները չգիտեմ։ Չեմ կարծում, որ կարելի է սեպ խրել ՀՀ վարչապետի ու որևէ պաշտոնյայի մեջ։ Կա ՀՀ վարչապետ, թիմ և թիմում գործող կանոններ։ Ի՞նչ սեպ խրելու մասին է խոսքը»,-լրագրողների փաստմանը՝ Անդրանիկ Քոչարյանը հորդորել էր իր ու Նիկոլ Փաշինյանի միջև սեպ չխրել և հարցին՝ հնարավո՞ր է սեպ խրողներից մեկն էլ Ալեն Սիմոնյանն է, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է գերիների վերադարձի պարագայում ՀՀ-ից մասնակցություն լինի COP29-ին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Եթե կա հնարավորություն գերի վերադարձնելու կամ որևէ այլ ձևով ՀՀ-ի համար դրական քայլ անելու, մենք պետք է չհապաղենք։ Այս պահին որոշում չկա»։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմությունը սպառվել է․ «Ես ափսոսում եմ, որ մեր ընտրությունները հաջորդ տարի չեն։ Միգուցե իշխանությանը վարկանիշը ցածր է, չնայած վերջին հարցումները ցույց են տալիս, որ ամենաբարձրն է, բայց այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ արտախորհրդարանական ընդդիմություն է։ Դրսում կան ընդդիմադիր ուժեր, որոնք շատ ավելի շատ ձայն ունեն։ ԲՀԿ-ն, ըստ հարցումների, ամենաշատ ձայնն է հավաքում։ Նենց չի, որ ես ԲՀԿ-ի ֆանատն եմ»։

Լրագրողների հարցին՝ սա նշանակում է, որ այս ընդդիմադիրների ֆոնին կվերընտրվե՞ք, Ալեն Սիմոնյանն այսպես պատասխանեց․ «Կոպիտ եք ասում, բայց ոչ միայն այս ընդդիմադիրների ֆոնին։ ՔՊ-ն ճանապարհ է ներկայացնում, առաջարկ, վատն է-լավն է, ներկայացնում է, այլ մարդ, որը ներկայացնում է, չկա»։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ նորմալ է, որ հանրահավաքների ժամանակ ցուցարարներից շատ ոստիկաններ կան․ «Չեմ հասկանում՝ մի հատ էլ լրագրողներն ասում են՝ էսքան ավտոբուսներ, ոստիկաններ բերեցին։ Հա բա տենց պիտի լինի։ Կամ ասում են՝ Ալենը անվտանգության աշխատակիցներ ունի։ Այո, Ալենը պիտի անվտանգության աշխատակիցներ ունենա, որովհետև ի պաշտոնե տենց է։ Ոստիկանները պետք է հասարակական կարգը հսկեն, այո, պետք է շատ լինեն, որ ստիպված չլինեն կոշտ ուժ կիրառել։ Էդ ի՞նչ բացահայտումներ եք անում, նկարեք՝ տեսեք՝ ինչքան ավտոբուսներով են ոստիկաններ բերում։ Ուզում եք ասել՝ ժողովրդավարության առաջատարներ հանդիսացող երկրներում ոստիկաններն ավելի լա՞վն են, քան մերը։ Մեր ոստիկաններն աշխարհի ամենալավ ոստիկաններն են։ Մտեք համացանց, տեսեք՝ ժողովրդավար երկրներում իրավախախտների հետ ինչպես են վերաբերվում ոստիկանները։ Շատ ոստիկաններ պետք է լինեն, որ հոկտեմբերի 27-եր, մարտի 1-եր չլինեն»։

Հարցին՝ Գյումրիում իրավիճակն ինչպե՞ս կհանգուցալուծվի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ենթադրում եմ՝ տարվա սկզբին կամ տարվա երկրորդ կեսին կլինեն ընտրություններ»։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ամենաճիշտ տարբերակը «գարնան կողմ ընտրություններն են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930