Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին, որն անցկացվեց Կապան համայնքում։
Փառատոնին ներկայացված էին թիմեր մարզի Կապան, Գորիս, Մեղրի, Քաջարան, Սիսիան համայնքներից․ այն կազմակերպել էր «Մտքի Թռիչք» հասարակական կազմակերպությունը, իսկ միջոցառման գլխավոր գործընկերը Սյունիքի մարզպետի աշխատակազմն է։
Մարզի ղեկավարն ու փառատոնի հյուրերը շրջել են տաղավաներում և ծանոթացել դպրոցականների պատրաստած անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաև հետևել Սյունիքի մարզի համայնքների ԱԹՍ օպերատորների մրցույթ-ստուգատեսին։
Կարդացեք նաև
Մրցույթում հաղթած թիմերը դրամական մրցանակներ են ստացել, որի հանձնման արարողության ժամանակ Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորել է ու շնորհակալություն հայտնել մասնակիցներին։
«Հիշում եմ «Մտքի թռիչք» ՀԿ-ի ու նախաձեռնողների հետ առաջին հանդիպումը, երբ քննարկեցինք մարզում հենց այս ոլորտի զարգացումը։
Եվ մեկուկես տարի հետո տեսնում ենք այն, ինչը կա, որը նշանակում է, որ այն պետք է ունենա շարունակականություն։ Ես երաշխավորում եմ, որ այս նախաձեռնությունը կդարձնենք ամենամյա՝ մեծացնելով փառատոնի հնարավորությունները։
Այն, ինչը մենք հիմա անում ենք այստեղ, վաղը մտնելու է առօրյա կյանքի յուրաքանչյուր ոլորտ, հետևաբար, պետք է զարգանա ու տարածվի», – ասաց Սյունիքի մարզպետը։
Փառատոնի մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ։
FPV Woop թեթև քաշային դրոնների անհատական մրցույթում
1-ին տեղ՝ Գոռ Մեժլումյան, Գորիս
2-րդ տեղ՝ Էրիկ Դավթյան, Կապան
3-րդ տեղ՝ Արա՝ Հովհաննիսյան, Քաջարան
FPV 7 դյույմ դրոնների մրցույթում
1-ին տեղ՝ Արտակ Խոջաբաղյան Գորիս
2-րդ տեղ՝ Ժիրայր Պատվականյան Կապան
3-րդ տեղ՝ Բորիս Բաբումյան Մեղրի
Ազատ թռիչք անվանակարգում հաղթեց Սիսիան քաղաքի թիմը, իսկ մրցույթի գլխավոր մրցանակը ստացավ Գորիս քաղաքի թիմը։
Սյունիքի մարզպետի աշխատակազմ