Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում ընթացող շախմատի 14, 16, 18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում խաղացված վեց տուրից հետո Հայաստանի չորս ներկայացուցիչներից լավագույն արդյունքն արձանագրել է 18 տարեկանների պայքարին մասնակցող ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը: Նա 5,0 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում եւ ընդամենը կես միավոր է զիջում առաջատարին:
Աղջիկների պայքարի մեր միակ ներկայացուցիչը՝ Սոնա Կրկյաշարյանը, վաստակել է 4,5 միավոր եւ զբաղեցնում է 8-րդ տեղը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: