Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարություն չկա․ Գնել Սանոսյանը՝ թուրքական կողմի հետ երկաթգծի վերագործարկման ռեալ հնարավորության մասին

Նոյեմբեր 04,2024 15:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Առիթն օգտագործելով՝ խոսել ենք ենթակառուցվածքների մասին, որոնք չեն օգտագործվում, դրանց օգտագործման դեպքում ի՞նչ հնարավորություններ կարող են բացվել մեր երկրների համար, խոսել ենք նաև «Խաղաղության խաչմերուկի մասին»։ Բավականին արդյունավետ հանդիպում էր»,- Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ հանդիպման մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Հարցին՝ տեղեկություններ կա՞ն՝ որ երկաթգծի վերագործարկման հետ կապված կան քննարկումներ՝ Գյումրի-Կա՞րս հատվածի, Երասխի՞, թե՝ Մեղրիի, Գնել Սանոսյանը պատասխանեց․ «Մենք խոսել եք բոլոր ենթակառուցվածքների՝ այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու մասին։ Նախնական որոշակի պատկերացումներ կան։ Հիմա չարժի դրա վրա կենտրոնանալ։ Նախնական դիտարկումներ են։ Նոր բան չեմ ասի՝ Մեղրիի, Երասխի հատվածն է, Իջևանի հատվածը։ Այսինքն՝ այն ենթակառուցվածքները, որոնք եղել են և հիմա չեն գործում, դրանց գործարկելու հնարավորությունների մասին եմ ասում։ Մեղրիի ենթակառուցվածքը ավելի մեծ կապ ու հնարավորություն է ենթադրում Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի մասով»։

Լրագրողների հստակեցմանը՝ որևէ ռեալ գործողություն կա՞ թուրքական կողմի հետ երկաթգծի վերագործարկման մասով, Գնել Սանոսյանը պատասխանեց․ «Շինարարություն չկա»։

Լրագրողների փաստմանը՝ կանոնակարգերի փոխանցում է տեղի ունեցել հայկական և ադրբեջանական կողմերի միջև և հարցին՝ դրանից հետո սահմանազատում ո՞ր հատվածում ակնկալել, նախարարը պատասխանեց․ «Դեռ որոշում չկա»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930