Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր թիմի ներսում ո՞նց կարող է քոչարյանական ու սիմոնյանական թևեր լինեն։ Կա նիկոլփաշինյանական թիմ»․ Ալեն Սիմոնյան

Նոյեմբեր 04,2024 15:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հենվելով այն փորձի վրա, որ ունենք՝ կապված Ադրբեջանի հետ բանակցությունների  աշխատաոճի հետ, թե′ ինձնից, թե մեր մյուս գործընկերներից խորհուրդ եմ տալիս շատ տեղեկություններ չակնկալել, քանի որ դա կարող է վնասել գործընթացին»,- լրագրողների այն հիշեցմանը, որ կանոնակարգի հետ կապված ծանուցվել են բոլոր կողմերը և հարցին՝ սահմանազատման շարունակականությունը ե՞րբ է լինելու, երկաթգծի մասին քննարկումներ կա՞ն, արդյոք այդ քննարկումները կտեղափոխվե՞ն փոխվարչապետերի բանակցությունների ձևաչափ, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա վստահեցրեց՝ «Երկկողմ փոքր քայլերով դեպի դրական արդյունքների ենք շարժվում»։ Երկաթգծի առնչությամբ էլ մեկնաբանություն չտվեց։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ինքնաքննադատության հետ կապված տեսանյութի առիթով էլ լրագրողները հետաքրքրվեցին՝ ՔՊ-ի վարչության առաջիկա նիստի օրակարգում Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից հեռացնելու կամ վարքը քննարկելու հարց լինելո՞ւ է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Մենք մշտապես նման հանդիպումներ ունենում ենք։ Եվ վերջին նիստի ժամանակ բոլոր ներկաների նկատմամբ քննադատություններ հնչել են։ Այսօրվա օրակարգից եմ միայն տեղյակ, վաղվա նիստի օրակարգից տեղյակ չեմ։ Վարչությունը որևէ հարց չի քննարկում մեկին հեռացնելու կամ պաշտոնանկ անելու հետ կապված։ Քննարկում ենք առկա տեղեկությունը։ Վարչությունն ունի տեղեկություն, դրա հետ կապված պետք է քննարկում լինի»։

Հստակեցմանը՝ ասում եք, որ քննարկվում է խնդիրը, ոչ թե այս կամ այն անձին հեռացնելը և արդյոք Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ քննարկում լինելո՞ւ է, պատասխանեց. «Հեռացնել, բան, սենց հարց օրակարգում չի էլ կարող լինել»։

Լրագրողների հիշեցմանը՝ իր կարծիքով Ձեզ անհանգստացնում է իր վարկանիշի աճը, Ալեն Սիմոնյանը ծիծաղով պատասխանեց․ «Չէ, չի անհանգստացնում որևէ մեկի վարկանիշի աճը։ Իմ փորձառությունը՝ կոնֆլիկտներ հրահրելու, թե հարթելու առումով, ավելի մեծ է, և կարծում եմ, որ այդ իրավիճակում, միգուցե մեծամտորեն եմ կարծում, բայց պետք չէր բերել, հասցնել այդ իրավիճակին։ Չէր կարելի դատախազին վերևում նստեցնել․ իմ մոտ տպավորություն էր, որ սովետական միության դատավարություն է տեղի ունենում և ներքևում ամբաստանյալներն էին, վերևում դատավորն ու դատախազն է։ Ես չեմ կարծում, որ իրեն որպես կին էին այնտեղ նստեցրել, ինքը ՀՀ դատախազ է, ոչ թե կին»։

Հարցին՝ ՔՊ-ի ներսում չկա՞ն քոչարյանական և սիմոնյանական թևեր, նա այսպես արձագանքեց․ «Թիմի ներսում ո՞նց կարող է քոչարյանական ու սիմոնյանական թևեր լինեն։ Կա նիկոլփաշինյանական թիմ, որ տարբեր հարցերի շուրջ տարբեր կարծիքներ ունեն»։

Ալեն Սիմոնյանը ՔՊ թիմը համեմատեց խմբագրության աշխատանքի հետ, որ երկու լրագրող ուզում է, որ տվյալ հոդվածը հրապարակվի, երկուսը՝ ոչ և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նկատի ունենալով՝ ասաց․ «Մեր խմբագիրն էլ իր խմբագրական թիմի հետ կքննարկի, որոշում կկայացնի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930