Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՊՀ-ի ընթացիկ ծախսերն ավելի փոքր կլինեն, իսկ կապիտալ ծախսեր չեն նախատեսվել

Նոյեմբեր 04,2024 14:56

ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին ներկայացվել են տնտեսական ոլորտին «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված հատկացումները:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Էկոնոմիկայի նախարարությանը 2025 թվականի բյուջեի նախագծով նախատեսվել է 79 մլրդ 552 մլն դրամ, որը 11 մլրդ 309 մլն դրամով կամ 12,4 տոկոսով պակաս է 2024 թվական հատկացումներից: Ընթացիկ ծախսերը 2024 թվականի համեմատ պակաս են 3,2 տոկոսով, կապիտալ ծախսերը` 53 տոկոսով:

Կադաստրի կոմիտեին 2025 թվականի բյուջեի նախագծով նախատեսվել է 4 մլրդ 58 մլն դրամ, որը 9,8 տոկոսով պակաս է 2024 թվականի համեմատ: Ընթացիկ ծախսերը նվազել են 7,3 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը` շուրջ 46 տոկոսով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բյուջեն եկող տարի կկազմի 1 մլրդ 163 մլն դրամ` 4,1 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ: Հիմնական զեկուցողի դիտարկմամբ արձանագրվել է ընթացիկ ծախսերի 47 մլն դրամ ավելացում եւ 1 մլն 735 հազար դրամով կապիտալ ծախսերի նվազում:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին 2025 թվականի բյուջեի նախագծով նախատեսվել է 594 մլն դրամ, որը 19,6 տոկոսով ավելի քիչ է, քան 2024 թվականին: Ընթացիկ ծախսերն ավելի փոքր կլինեն` 2 մլն 599 հազար դրամով, իսկ կապիտալ ծախսեր հանձնաժողովի համար չեն նախատեսվել:

Պետական եկամուտների կոմիտեի ծախսերը 2025 թվականին նախատեսվել են 115 մլրդ 991 մլն դրամի չափով, որը 6 մլրդ 552 մլն դրամով կամ 6 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին: Ընթացիկ ծախսերը նախորդ տարվա համեմատ ավելի կլինեն 8,6 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը կնվազեն 27 տոկոսով:

Տարածքային կառավարման նախարարությանը տրանսպորտի եւ էներգետիկայի ու բնական պաշարների ոլորտի գծով նախագծով նախատեսվում է 289 մլրդ 152 մլն դրամ, որը 5,9 տոկոսով պակաս է 2024 թվականի համեմատ: Ընթացիկ ծախսերը պակաս կլինեն 0,2 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը` 5 տոկոսով:

Քաղաքաշինության կոմիտեի ծախսերը կկազմեն 3 մլրդ 303 մլն դրամ, որը 2024 թվականի համեմատ պակաս կլինի 35,5 տոկոսով: Ընթացիկ ծախսերը պակաս կլինեն 1 մլրդ 422 մլն դրամով, իսկ կապիտալ ծախսերը` 397 մլն դրամով: Վահե Հովհաննիսյանի դիտարկմամբ Քաղաքաշինության կոմիտեն բավականին ծավալուն աշխատանք է իրականացնում եւ տարբեր գերատեսչությունների մոտ հաշվարկված կապիտալ ծախսերի մի մասն իրականացնում է որպես բյուջետային ստորադաս կարգադրիչ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930