Լրահոս
Օրվա լրահոսը

Նվազելու է նաեւ ներմուծումը․ Գեւորգ Պապոյանը թվեր է ներկայացնում

Նոյեմբեր 04,2024 13:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Գալիք տարում 38 %-ով նվազելու է արտահանումը, 34.1 %-ով՝ ներմուծումը․ ի՞նչ են անում կառավարությունում, որպեսզի դրանք չնվազեն։ Չհաշված ոսկին․ ՀՀ-ից արտահանումը 1.4 %-ով է աճել»,-խորհրդարանում  2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը արտահանման մասով նաեւ հետաքրքրվեց՝ տեղական, էնդեմիկ ոչխարից ինչքա՞ն ենք արտահանել ու հարցրեց՝ կառավարությունն ի՞նչ է անում, որ բացի շինարարությունից եւ ծառայությունների արտահանումից, նաեւ արդյունաբերությունը զարգանա։

«Տոկոսավճարների եւ շահաբաժինների տեսքով եկամուտների առումով 2023 թվականին 52.3 մլրդ դրամ է եղել, 2024՝ թվականին 22.3 մլրդ, այն դեպքում, երբ ՀՀ-ի սեփականության իրավունքի տակ են անցել, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15%-ը»,-ասաց Խաչատրյանը՝ նկատելով, որ 2025 թվականին արդյունքներով վերադառնում ենք 2020 թվականի արդյունքներ։ Արթուր Խաչատրյանը տարակուսեց՝ ԶՊՄԿ-ում, որտեղ պետությունը բաժնետոմս ունի, շահութաբերությունը նվազե՞լ է։

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ նկատեց, որ ներդրումների եւ արտահանման խթանման ծրագիրը 8 մլրդ դրամից ընկնում է 4 մլրդ-ի այն դեպքում, երբ 2025 թվականին 37%-ով արտահանումը նվազելու է։

Գեւորգ Պապոյանը պարզաբանեց՝ արտահանումը նվազելու է, քանի որ կանխատեսվում է ոսկու ներմուծման եւ արտահանման նվազում։ Իսկ ԶՊՄԿ-ի դեպքում էլ հստակեցրեց՝ պետությունը չի մասնակցում կառավարմանը։

«2023 թվականին պետությանն է անցել ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15 %-ը, որը երկրորդ թե երրորդ հարկատուն է, սա նշանակում է, որ նույնիսկ եթե այդ ձեռնարկության եկամտաբերությունը չի փոխվել, ապա պետության ստացած շահաբաժիններից եկամուտը պետք է մեծանար,  բայց մենք 2025 թվականին ունենալու ենք մոտավորապես նույնը, ինչը որ ունեցել ենք 2021 թվականին շահաբաժիններից»,-մանրամասնեց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930