Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հոկտեմբերին կրկին այցելել են Բաքվում ապօրինի ձերբակալված Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ԿԽՄԿ-ի աշխատակիցները անհատական հանդիպումներ են անցկացրել կալանավորների հետ, նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ: