Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարայի անցակետի վերազինման համար 1 միլիարդից մի փոքր ավելի գումար է ծախսվել․ Ռուստամ Բադասյան

Նոյեմբեր 04,2024 12:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

1 միլիարդից մի փոքր ավելի դրամ Հայաստանը ծախսել է Մարգարայի անցակետի վերազինման համար․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Կար պայմանավորվածություն, որը վերաբերում էր երրորդ երկրի եւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար շարժն ապահովել, դրա համար ենք շտապել։ Կառուցման աշխատանքներն արել ենք, ձեռք բերված պայմանավորվածությունների, գործել-չգործելու մասով հարցին չեմ կարող պատասխանել»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված հայկական կողմի շտապողականությունը՝ Մարգարայի մաքսակետի վերազինման հարցում։

«Մենք ստեղծել ենք պայմաններ՝ նշվածս կատեգորիայի քաղաքացիների հոսքը ապահովելու համար»,- ասաց Ռուստամ Բադասյանը. հայ-թուրքական սահմանին եւ տարածաշրջանային ապաշրջափակմանը վերաբերող մնացյալ բոլոր հարցերին տալով միեւնույն պատասխանը՝ հարցը ԱԳՆ-ի եւ Ռուբեն Ռուբինյանի՝ թուրքական կողմի հետ Հայաստանի բանակցողի տիրույթում է։

Նա նաեւ հայտարարեց, որ ՀՀ տարածքում մաքսային հսկողություն իրականացնելու են բացառապես հայ մաքսավորները, որեւէ պարագայում չի կարող ստեղծվել իրավիճակ, երբ այլ երկրի մաքսավորներ մեր երկրի տարածքում հսկողություն իրականացնեն։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930