«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը (լուսանկարում) համամիտ է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ, որ ԱԱՀ-ի վերադարձի վրա հիմնված բիզնես-մոդելները Հայաստանին եւ հետամնաց տնտեսությամբ երկրներին են բնորոշ, բայց հիշեցնում է, որ այս «աղճատված» տնտեսական միջավայրը մեր երկրում ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության շրջանում, վերջին 2-3 տարիների ընթացքում։ Իսկ մինչ այդ նման բան գոյություն չուներ։
«Բայց եթե օրենքն այդ հնարավորությունը տալիս է, այդ դեպքում ասել վոլյունտարիստական ձեւով՝ այսքանից հրաժարվի, այսքանից կտամ․․․ այդպիսի ահազանգեր շատ են, աբսուրդ է»,- խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ՝ դիմելով ՊԵԿ նախագահին, ասաց Արթուր Խաչատրյանը։
Ընդդիմադիր պատգամավորը տարակուսած է, որ Հայաստանի երրորդ եռամսյակի խոշոր հարկատուների շարքում, առաջին տասնյակում, հեռախոսներ եւ կենցաղային տեխնիկա արտադրող ընկերություններն են, այն պարագայում, երբ Հայաստանը ոչ մեկը, ոչ մյուսը չի արտադրում․ «Մենք պիտի բողոքենք․ էս ի՞նչ օրի հասցրեցիք տնտեսությունը, մարդիկ ստիպված են այդ մեխանիզմով՝ ԱԱՀ-ի վերադարձի, փող աշխատել, բջջային հեռախոս կամ կենցաղային տեխնիկա վաճառով ընկերությունները մտել են խոշոր հարկատուների ցանկի մեջ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ