Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Բագրատյանին լսողը կպատկերացնի, թե ՊԵԿ-ը թույլ չի տալիս փոքր եւ միջին բիզնեսը զարգանա, խոշորի շահերն է պաշտպանում, բայց դա այդպես չէ․ Ռուստամ Բադասյան

Նոյեմբեր 04,2024 11:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հեսա լրատվամիջոցները գրելու են, թե իշխանական պատգամավորները ստվեր ունենալու իրավունքն են պաշտպանում»,- խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ արձագանքելով Սերգեյ Բագրատյանի՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին ուղղված հարցերին։

Սերգեյ Բագրատյանը կառավարության հարկային քաղաքականության հետ անհամաձայնություն ուներ։ Նա չի հասկանում, թե ինչո՞ւ այլեւս ԱԱՀ-ն չի վերադարձվելու գործարարներին, եթե մարդիկ սահմանի վրա այն վճարում են։

«Խոշոր գործարարի հետ նոր սկսողը ինչպե՞ս է մրցակցելու։ Եթե որոշակի պայմաններ նույնիսկ ոչ մրցակցային պայմաններ տանք, մենք իրեն պետք է ավելի արտոնյալ պայմաններ, անհավասար պայմաններ տանք, որ ինքը նույնպես աճի»,-տարակուսել էր Սերգեյ Բագրատյանը՝ հավելելով, որ ՊԵԿ-ը պարզեցված, շրջանառության հարկերն է փորձում հանել, բայց դրանք այն հարկատեսակներն են, որոնցով փոքր գործարարը պետք է կարողանա մրցել խոշորի հետ։

Բաբկեն Թունյանն էլ համամիտ է՝ պետք է պայմաններ ապահովել սկսնակ գործարարների համար, իսկ շրջանառության հարկի հարցը, ասաց, դեռ կքննարկեն։

Ռուստամ Բադասյանը տարակուսեց՝ Սերգեյ Բագրատյանին լսողը կպատկերացնի, թե ՊԵԿ-ը թույլ չի տալիս փոքր եւ միջին բիզնեսը զարգանա, խոշորի շահերն է պաշտպանում, մինչդեռ, ըստ նրա, այդպես չէ։ ՊԵԿ նախագահը հայտնեց, որ 2017 թվականից հետո հարկային մուտքերը կրկնակի աճել են ու դրա 90 %-ը վճարում են խոշոր հարկ վճարողները, որոնք դուրս են եկել ստվերից։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930