Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հարկային բեռը տեղափոխում է փոքր եւ միջին բիզնեսի ուսերին․ Թադեւոս Ավետիսյան

Նոյեմբեր 04,2024 11:24

«Այո, ՀՀ-ում առկա են հարկային տեռորի հստակ դրսեւորումներ, գնալով դրանք ավելի ցայտուն դրսեւորումներ են ունենալու։ Հարկային պլանավորումները մոտավորապես, ոտքի վրա են լինում, առանց խորքային ուսումնասիրությունների»,- այսօր խորհրդարանում, 2025 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը (լուսանկարում)։ Նա գտնում է, որ կառավարությունը հարկային բեռը հստակ տեղափոխում է փոքր եւ միջին բիզնեսի ուսերին՝ բյուջեի եկամուտների տողում ավելի շատ հարկային եկամուտներ գրելով, քան հնարավոր է հավաքագրել։ Հարկային տեռորի դրսեւորումներն, ըստ նրա, նույնպես փոքր եւ միջին բիզնեսին են ուղղված, իսկ իշխանության «սրտի օլիգարխները» արտոնություններ են ստանում պարբերաբար։

Նա ՊԵԿ նախագահին խնդրեց թվեր ներկայացնել՝ 2024 թվականի առաջին տաս ամիսներին որքա՞ն է պլանավորվածից պակաս հարկ հավաքվել։

Ռուստամ Բադասյանը նախ հայտարարեց, որ պլանավորելիս պետությունը միշտ առաջնորդվում է «շատ լավի» սկզբունքով ու շարունակեց, որ պլանավորում էին, որ 2024-ին անվանական ՀՆԱ-ն կաճի 11 տոկոսով, բայց վերջնարդյունքում պարզ դարձավ, որ կաճի 7 տոկոսով։ Իսկ ավելի ուշ էլ հստակեցրեց՝ 5,8 տոկոսով կաճի, ինչը ՊԵԿ նախագահի գնահատմամբ, շատ լավ ցուցանիշ չէ, բայց լավ ցուցանիշ է, բայց տարին ավարտելուց հետո միայն հնարավոր կլինի ամբողջական արդյունքներն ամփոփել։

«ՊԵԿ-ին կամ մեկ այլ գերատեսչության չեմ գովում, հարկ վճարողներին եմ գովում, ովքեր կամավոր կարգապահությամբ կատարել են իրենց պարտականությունները»,- պատգամավորին հակադարձեց Ռուստամ Բադասյանը։

«Հայաստանում հարկային տեռոր չկա, մեր վարչարարությունը միտված է հարկ վճարողների համար լավ պայմաններ ապահովել։ Ասացիք, որ լավ ցուցանիշներ եմ ուզում փաթեթավորել․ համաձայն չե՞ք, որ մաքսային ընթացակարգերը դյուրինացվել են, սա փաթեթավորման հետ կապված չի, մենք հանրությանը պետք է ներկայացնենք, թե ինչ ենք անում՝ բիզնեսի կյանքը դյուրացնելու համար եւ ես դա էի անում»,- Թադեւոս Ավետիսյանին հակադարձեց Ռուստամ Բադասյանը։

Լեզվակռիվ սկսվեց ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ, երբ Ծովինար Վարդանյանն ընդհատեց Թադեւոս Ավետիսյանին՝ ասելով, որ հարցերը կարճ ձեւակերպի, քանի որ ժամանակը սուղ է։

«Եթե ձեր դուրը չի գալիս․․․ որովհետեւ շատ բաներ չեք կարողանալու սղղացնել»,- նետեց Թադեւոս Ավետիսյանը։

Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը գործընկերուհուն պաշտպանեց՝ նկատելով, որ ընդդիմության գործելաոճն է ինչ-որ բան սղղացնելը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930