Լրահոս
Օրվա լրահոսը

Պրահյան հայտարարությունից հետո Ադրբեջանի հռետորաբանությունն Արցախի հարցում ամբողջությամբ փոխվել է. ՀայաՔվե

Նոյեմբեր 04,2024 11:28

2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրված հայտարարությամբ Փաշինյանը Հայաստանի անունից ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններում։

Դա կատարվել է Ադրբեջանի հետ փոխադարձ այն պայմանավորվածության համատեքստում, որ գործարկվելու են «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մեխանիզմներ»։

Պրահյան հայտարարությունից հետո Ադրբեջանի հռետորաբանությունն Արցախի հարցում ամբողջությամբ փոխվել է (այն համարելով բացառապես իր ներքին գործ), դրա արդյունքում՝ 2022թ․ դեկտեմբերի 12-ին ապօրինաբար փակվել է Լաչինի միջանցքը, խափանվել էներգամատակարարումը։

2023 թ․ ապրիլի 23-ին Հակարի գետի վրա տեղադրվել է ապօրինի անցակետը։ 2023-ի հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է նաև հումանիտար բեռների փոխադրումը Արցախ։

Սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական հարձակում է գործել Արցախի վրա, որի հետևանքով Արցախն ամբողջովին բռնազավթվել և հայաթափվել է։

ՀայաՔվե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930