Ըստ ամերիկացի գինեգործ Նիլ Ռոզենթալի՝ «Լավագույն գինիները միշտ հպարտությամբ են պատմում իրենց ծագման մասին»: Այս իմաստուն խոսքերը հատկապես ճշմարիտ են, երբ խոսում ենք Հայաստանի մասին, որտեղ գինեգործությունը ոչ միայն ժառանգություն և ավանդույթ է, այլև առաջընթացի և զարգացման ուղի։
Այս շաբաթ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն միացավ հայ գինեգործներին՝ կարևոր գաղափարներ քննարկելու «Ալլուրիա» ընկերության խաղողի գործարանում կլոր սեղանի շուրջ։ Սա հնարավորություն էր՝ ներկայացնելու վերջին միջազգային ցուցահանդեսներից, այցելություններից և տեղական փառատոններից իրենց տպավորություններն ու գաղափարները՝ ուղղված Հայաստանի համար նոր շուկաների հասանելիության բարձրացմանը և գինու զբոսաշրջության զարգացմանը:
«Օգնելով գինեգործներին մուտք գործել դժվար հասանելի շուկաներ և բարձրացնելով հայկական գինիների ճանաչելիությունը՝ ԱՄՆ ՄԶԳ-ն սատարում է գինեգործության՝ դինամիկ աճող ոլորտը, որն իր հերթին խթանում է տնտեսական աճն ու աշխատատեղերի ստեղծումը», – ասել է Ջոն Ալելոն: «Կառավարության և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի հետ գործակցելով՝ մենք նպաստում ենք բարենպաստ միջավայրի ձևավորմանը և ընդլայնում հայկական գինիների՝ այլ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները»։
ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտ է աջակցել Հայաստանի գինեգործներին՝ հայկական գինին ճանաչելի դարձնել աշխարհում։
Կարդացեք նաև
ԱՄՆ ՄԶԳ