Լրահոս
Օրվա լրահոսը

Դե, եթե հերթերի խնդիր կա պետք է հասնել ու անցնել Ճապոնիային ու պիկ ժամերին գնացքի մեջ չտեղավորվող ուղևորներին ճիպոտով խփելով ներս խցկել. «ՉԻ»

Նոյեմբեր 04,2024 10:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով մետրոյի կայարաններում մարդկանց հերթերին՝ գրել է. «Մետրոյի ծանրաբեռնվածություն կարող է հանդիպել նաև աշխարհի ամենազարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրներում՝ օրինակ Ճապոնիայում, որտեղ մետրոյի կայարաններում հերթապահում են այսպես կոչված «տափանորդները». նրանք ամրակազմ տղամարդիկ են, ովքեր պիկ ժամին գնացքի մեջ չտեղավորվող ուղևորներին հրելով տեղավորում են»:

ՉԻ. Դե, եթե հերթերի խնդիր կա, ու Ճապոնիայի օրինակն էլ կա, պետք է հասնել ու անցնել դրանց:

Դրա համար մեր «հեղափոխության պահապաններից» պետք է ջոկատներ ստեղծել, ուղարկել կայարաններ: Ու պիկ ժամերին գնացքի մեջ չտեղավորվող ուղևորներին ոչ թե հրելով ներս խցկեն (դա հնացած, 20-րդ դարում մնացած մեթոդ է), այլ ճիպոտով խփեն:

Էֆեկտը երաշխավորված է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930