Լրահոս
Օրվա լրահոսը

Երկամարտի 13 ոսկե, 5 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Նոյեմբեր 03,2024 21:05

Լեհաստանում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Մրցումների վերջին օրը մրցահարթակը տրամադրվել էր գերծանր քաշայիններին:

Նախ, մինչեւ 20 տարեկան տղաների մրցակցությունում Աշոտ Մովսիսյանը երկամարտի  359 կգ-ով դարձավ արծաթե մեդալակիր, ապա Մերի Թումասյանը 23 տարեկանների պայքարում երկամարտում ցույց տվեց 220 կգ ու նույնպես զբաղեցրեց երկրորդ տեղը:

Մեր ծանրորդների մրցելույթները եզրափակեցին Մ 23 տարիքային խմբի +109 կգ քաշայիններ Պետրոս Պետրոսյանն ու Յաշա Մինասյանը: Պետրոսյանը երկու վարժությունների հանրագումարում արձանագրեց 384 կգ՝ ճանաչվելով Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ Մինասյանը 354 կգ-ով բավարարվեց յոթերորդ տեղով:

Այսպիսով, երկու տարիքային խմբերում Հայաստանի տղաների եւ աղջիկների հավաքականների կազմում Լեհաստանում պայքարի մեջ մտան 28 ծանրորդներ, որոնք միայն երկամարտում՝ առանձին վարժությունները չհաշված, նվաճեցին 13 ոսկե, 5 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930