Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միայն թուլամորթ, աթոռապաշտ կառավարությունը կարող է ապավինել ինչ-որ սահմանային սյունի մոգական ուժի․ «Հայացք Երևանից»

Նոյեմբեր 03,2024 10:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրեր առաջ ելույթ ունենալով «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով երեւանյան համաժողովում, ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, որ իր արտահայտություններում միշտ ջանում է ինքնատիպ երեւալ, Զինված ուժերի թեմայով ուշագրավ հայտարարություններ է արել: Նրա համոզմամբ՝ մեր իրականության մեջ անվտանգություն ասելով՝ առաջին հերթին հասկանում են բանակ, ինչը սխալ մոտեցում է:

Եթե բացառենք դավադրության բոլոր տեսությունները՝ կստացվի, որ ՀՀ վարչապետ աշխատող անձի համար, կարծես թե, զորեղ բանակն ուղղակի ավելորդ գլխացավանք է: Այսինքն՝ ունենալ լավ զինված, մարտունակ բանակ՝ նշանակում է ունենալ. ա/ փայլուն սպայակազմ, որն աշխատում է հայրենասիրության ու սպայական պատվի ու արժանապատվության գաղափարների հիման վրա, բ/ կրթական համակարգ, որտեղ դաստիարակվում են հայրենասիրության, ազգային ավանդույթների ու արժեհամակարգի կրող սերունդներ, գ/ ռազմարդյունաբերական հզոր համակարգ, դ/ ազատ մտածող քաղաքացիներ, ե/ պետության կողմից կազմակերպված եւ արդյունավետ գործող Սփյուռք, զ/ եկեղեցու շուրջ կազմավորված ցանցային կառույց եւ այլն:

Սակայն այստեղ առանցքային մի խնդիր կա. արժանապատիվ սպան, ժրաջան ուսուցիչը, բարեխիղճ քաղաքացին, անխոնջ գիտնականը, Սփյուռքի ազատամիտ հայրենակիցը եւ ազգապահպան եկեղեցին երբեք չեն հանդուրժի ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի ու նրա ՔՊ-ական թիմի նմաններին, որոնք երկիրը, փաստորեն, տանում են կործանման: Ստացվում է, որ անվտանգային համակարգն՝ իր բոլոր բաղադրիչներով, եւ գործող կառավարությունը անհամատեղելի երեւույթներ են:

Միայն թույլ, անարժանապատիվ, արտաքին վտանգից սարսափող հասարակությունը կարող է իր քվեն տալ ներկայիս վարչախմբին: Եվ միայն թուլամորթ, աթոռապաշտ ու արժանապատվությունից զուրկ կառավարությունը կարող է ապավինել ինչ-որ սահմանային սյունի մոգական ուժի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930