109 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության հերթական օրը եզրափակեց Հայաստանի հաշվարկին նոր ոսկե մեդալ բերելով:
Մինչեւ 23 տարեկանների պայքարում Գարիկը բոլոր առումներով մեկ գլխով բարձր էր մրցակիցներից: Պոկում վարժությունում 182 կգ-ով, հրումում՝ 220-ով եւ հայաստանցի մարզիկը նաեւ երկամարտում՝ 402 կգ, միանգամայն անհասանելի դարձավ՝ ամբողջ 27 կգ գերազանցելով արծաթը նվաճած վրացի եւ ամբողջ 28 կգ-ով՝ երրորդը ճանաչված ադրբեջանցի մարզիկներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ