Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում․ Մեղրաշեն գյուղի մի քանի բնակիչներ մեղադրում են ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներին ու անձամբ բաժնի պետին․ Shamshyan.com

Նոյեմբեր 02,2024 23:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արթիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք, կենսաբանական մահ» վիճակով։

Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածի մարմինը հիվանդանոց է տեղափոխել Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 28-ամյա Գուրգեն Քերոբյանը, իսկ մահացածը Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Գևորգ Գ․-ն է։ Մինչ հիվանդանոց կժամանեին ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հարություն Ադամյանի գլխավորությամբ, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ այսօր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Մեղրաշեն գյուղի 1-ին փողոցում գտնվող ցայտաղբյուրի մոտ գտնվող զրուցարանում վիճաբանության ժամանակ Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Արգիշտի Ա․-ն սուր կտրող, ծակող գործիքով հարվածել է Գևորգ Գ․-ի թիկունքին ու մինչ Արթիկի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի գլխավորությամբ, իմիտացիա կստեղծեին, թե իբր աշխատանքներ են կատարում՝ հանցագործությունը բացահայտելու համար, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հայտնաբերում են կասկածյալ Արգիշտի Ա․-ին և նրան տեղափոխում են ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մեղրաշեն գյուղի մի քանի բնակիչներ նշված սպանության մեջ մեղադրում են ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներին ու անձամբ բաժնի պետ Հարություն Ադամյանին, քանի որ երեկ գյուղում միջադեպ է տեղի ունեցել, վիճաբանություն, և դանակահարությունը դրա շարունակությունն է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930