Արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի 12 և 14 տարեկան տարբեր դասարաններում սովորողները նույն դասարանի աշակերտների կողմից ենթարկվել են հոգեբանական բռնությունների՝ հունգարերենին վատ տիրապետելու համար։
Դասաժամերից հետո տարբեր դասարաններում սովորող արցախցի աշակերտները իրենց դասարանի բոլոր տղաներին (շուրջ 14 աշակերտների), ինչպես ասում են, լավ «դաս» են տվել։ Արդյունքում հայտնվել են ոստիկանությունում, զրկվել ուսումից, իսկ ծնողները ենթարկվել են տուգանքի։ Բուդապեշտի դատարանը, քննելով ծնողների բողոքը, քաղաքապետարանի որոշումը անօրինական է ճանաչել։
Արցախցի երեխաներին աջակցել են ազգությամբ ուկրաինացի աղջիկները։