Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչեւ 23 տարեկան աղջիկների պայքարում 87 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը պոկեց 100 կգ, հրեց 130 կգ եւ երկամարտում ցույց տալով 230 կգ, թե առանձին վարժություններում, թե երկամարտում դարձավ հաղթող:
Նույն քաշային կարգում Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 214 կգ (93+121) արդյունքով արժանացավ արծաթե մեդալի՝ նույն պատվո պատվանդանի վրա կանգնելով երկրորդ աստիճանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ