Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ծանրորդները շարունակում են ոսկե մեդալների բերքահավաքը:
Մինչեւ 20 տարեկան աղջիկների պայքարում +87 կգ քաշային Ջուլիետա Ավանեսյանը երկամարտի 235 կգ արդյունքով դարձավ հաղթող: Ընդ որում, նա մարզիչների հետ միասին անչափ հետաքրքիր տակտիկական պայքարում առավելության հասավ իր գլխավոր մրցակցի՝ թուրք Ֆաթմագյուլ Սեւիկի նկատմամբ՝ վերջինին գերազանցելով ամբողջ վեց կիլոգրամ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ