Լրահոս
Օրվա լրահոսը

Առավել համոզվում եմ` պաշտպանը չի հասկանում իր դերն ու գործառույթների նշանակությունը ժողովրդավարական պետություն ունենալու հարցում. Հովհաննես Ավետիսյան

Նոյեմբեր 02,2024 14:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եթե Փարիզյան սկզբունքներով նախատեսված է, որ պաշտպանի գործունեությունը պետք է լինի սահմանափակ ու հաշվետվողական, ոչ թափանցիկ, ապա այդ սկզբունքներն էլ վերանայման կարիք ունեն: Բայց համոզված եմ՝ այդ սկզբունքներում նման դրույթ չկա: Առավել համոզվում եմ, որ պաշտպանը չի հասկանում իր դերն ու գործառույթների նշանակությունն  ու կարեւորությունը ժողովրդավարական պետություն ունենալու հարցում: Իր գործը մարդու իրավունքների պաշտպանությունն է անկախ նրանից՝ օրվա իշխանությանը սիրո՞ւմ ենք, թե չենք սիրում»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց հոկտեմբերի 31-ին ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալված «Սրբազան պայքար» շարժման աջակից Հովհաննես Ավետիսյանը՝ անդրադառնալով երեկ ՄԻՊ գրասենյակի դիմաց մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հետ կապված իրենց հայտնած դժգոհություններին:

Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը այսպես էր արձագանքել իր աշխատանքի վերաբերյալ դժգոհություններին. «Բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներն անթույլատրելի և իրականության հետ աղերս չունեցող գնահատականներ են հնչեցրել Պաշտպանի և ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով ստվերել կառույցի անկախությունն ու անաչառությունը… Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը ուսումնասիրել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, որի արդյունքում հաստատել է, որ Հայաստանի Պաշտպանի ինստիտուտը գործում է Փարիզյան սկզբունքների համաձայն և համապատասխանում է բարձրագույն կարգավիճակ ստանալու չափանիշներին»:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունի ԱՄՆ դեսպանությունից՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում միջազգային կառույցների ներկայացուցչությունները լուռ են ու համագործակցում են իշխանությունների հետ, Հովհաննես Ավետիսյանը պատասխանեց. «Այո՛, ակնկալիքներ ունեմ, քանի որ ինքս այդ ժողովրդավարական համակարգի ու արժեքների կրողն եմ: Իմ ուղերձով դեսպանին ուղղված, ցանկացա նրան ցույց տալ, որ այն արժեքային համակարգի մասին, որ շարունակ խոսում եք, ես դրա կրողն եմ ձեզ հետ միասին: Ու հորդորս էր հետեւողական լինել այդ արժեքային համակարգին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930