Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն վաղը կարող են գալ ու Սաթիկ Սեյրանյանին ապօրինի զենքի պահման կասկածով ձերբակալե՞լ. Սաթիկ Սեյրանյան

Նոյեմբեր 02,2024 13:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մի քանի նյութից կարող ենք եզրակացություն անել, որ խոսքը վերաբերում է բացառապես օպերատիվ հետախուզական տվյալների: Այսինքն՝ ինչ-որ մի ոստիկան զեկուցագիր է գրել, որ կասկած կա ՝ Հովհաննես Ավետիսյանը կրում է, պահում է ապօրինի  զենք: Այսինքն՝ տեղեկատվության հիմնական աղբյուրը օպերատիվ հետախուզական ծառայության կողմից տրված զեկուցագիրն է. իրենք իրենց մեջ են, իրենք իրար նամակ են գրում,  դրա հիման վրա գնում, քաղաքացուն ապօրինի ձերբակալում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հոկտեմբերի 31-ին ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալված «Սրբազան պայքար» շարժման աջակից Հովհաննես Ավետիսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Բաբայանը:

Լրագրողի հարցին՝ արդյոք  նախաքննական մարմինը խափանման միջոցի հարց բարձրացրել է, ի պատասխան փաստաբանն ասաց. «Խափանման միջոցի հարց այս պահին չկա, քանի որ քրեական հետապնդում հարուցված  չէ, քանի որ հերքվում են այն բոլոր կասկածները, որոնց համար ձերբակալել էին: Որեւէ ապօրինի արարք կամ առարկա չի հայտնաբերվել»:

Ասուլիսը վարող  «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն էլ հետաքրքրվեց՝ այսինքն վաղը կարող են գալ ու Սաթիկ Սեյրանյանին ապօրինի զենքի պահման կասկածով ձերբակալե՞լ, ի պատասխան պարոն Բաբայանն ասաց. «Վաղը չէ,  2018 թվականից հետո կարող են, այդպես էլ անում են. թմրանյութի, զենքի… կասկածով: Իրենք իրենց նամակ են գրում ու այդ նամակի հիման վրա անձին փողոցից տանում են ու կարող են մինչեւ 4 ամիս կալանքի տակ պահել»:

Հովհաննես Ավետիսյանն էլ նկատեց, որ ոստիկանությունը ինքնագործունեություն չի անում, այլ քաղաքական պատվեր է  իջեցվում: Արսեն Բաբայանն էլ հավելեց՝ գուցե իրենց սրտով չէ, բայց պատվերն անում են:

Հիշեցնենք, որ այսօր Հովհաննես Ավետիսյանը ասուլիսի ընթացքում ՀՀ ոստիկանությանը, ԱՄՆ դեսպանին ուղերձ է հղել: 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930